• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նախնական մաքսային հայտարարագրման շնորհիվ մաքսային ձևակերպումը 2-3 օրվա փոխարեն արվում է 2-3 ժամում. Բադասյան

Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսային ձևակերպումների ժամանակահատվածը՝ Հայաստան մուտք գործելիս մինչև ապրանքի բացթողումը, 2-3 օրվա փոխարեն արվում է 2-3 ժամվա ընթացքում: Այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Բադասյանը հիշեցրեց, որ արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը: Մասնավորապես, կառուցվել է ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանը

Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը: Նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 18:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, ժամը 13:00-ին նույն վայրից: Էդուարդ Վարդանյանը ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական ...

Կարդալ ավելին »

Ուսհաստատությունների 3 ղեկավար և 2 աշխատակից մեղադրվում են ուսանողներից գումարներ հափշտակելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից մեկ այլ ուսհաստատության նախկին երկու ղեկավարների հետ խմբի կազմում, այլ անձանց օժանդակությամբ, 86 ուսանողներից խարդախության եղանակով ընդհանուր 18.159.000 ՀՀ դրամ գումար ստանալու և  հափշտակելու, ինչպես նաև՝ նրանցից մեկի կողմից կեղծ փաստաթղթեր իրացնելու վերաբերյալ դեպքի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  Քննությամբ պարզվել է, որ Ար.Հ.-ն, «Հայբուսակ» համալսարանի՝ իրար ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ շրջայց է կատարել Տավուշի և մարզերում ջրհեղեղի հետևանքով աղետի գոտի հայտարարված տարբեր բնակավայրերում։ Գնել Սանոսյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ «ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ շրջայց ենք կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում, դիտարկել վնասները»,- գրել է Սանոսյանը։ Սանոսյանը շրջայցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ...

Կարդալ ավելին »

Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա

Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն:   Այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց արտահանման համար հնարավոր դյուրացումների մասին:  «Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես ...

Կարդալ ավելին »

Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի հետևանքով նավթամթերքով լի երեք ցիստեռն է բռնկվել Տեմրյուկի շրջանի նավթաբազայում. կան տուժածներ։ Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Օդային հարվածից տուժել է նավթաբազայի ենթակառուցվածքը: Վնասվել և այրվում է նավթամթերքով լի երեք ցիստեռն: Ներկայում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ…. Հրդեհը բարձր ...

Կարդալ ավելին »

Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար: ...

Կարդալ ավելին »

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Շուվալովի խոսքերը։ «Ալմաթիում սկսվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում, սակայն Հայաստանը դեմ չէ, որ որոշումները կայացվեն սահմանափակ ձևաչափով»,- նշել է Շուվալովը։ Միջոցառումն անցկացվում է ...

Կարդալ ավելին »

Պետական միջոցների՝ մոտ 4․5 մլն դրամի հափշտակություն․ վնասը վերականգնվել է

Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները: Դեռևս 2022թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ 2017-2022թթ. ընկած ժամանակահատվածում ՓԲ ընկերության առանձին աշխատակիցներ սոցիալապես ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 31-05-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 77.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.36%-ով և կազմել 81.58 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »