• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Շանթ Սարգսյանը 5-րդն է Aktobe open-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր, Շանթ Սարգսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: 6 միավորով Մանուէլ Պետրոսյանը 9-րդն է: Մրցաշարի հաղթողը 7,5 միավորով Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուն է: «Aktobe open»-ի` Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: «Aktobe open»-ին մասնակցում է 90 շախմատիստ՝ աշխարհի 22 երկրից: 

Կարդալ ավելին »

Առաջիկայում շահագործման կհանձնվեն համար 76 դպրոցի, Կոմիտասի շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի գետնանցումների վերելակները

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ...

Կարդալ ավելին »

Ինչու է ոսկին այդքան արժեքավոր և ինչպես կարող է ոլորտը բարելավել թափանցիկությունը. b24

Ոսկու գներն անցյալ տարվա համեմատ աճել են ավելի քան 12%-ով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում մեկ ունցիայի դիմաց 2,400 դոլարից բարձր ռեկորդային մակարդակի հասնելով, հայտնում է b24-ը: Հետաքրքրության պայթյունը և ոսկու գնի բարձրացումը կարող են թվալ որպես մեկանգամյա իրադարձություն՝ մոլեգնություն, որն առաջացել է համաշխարհային գործոնների համակցությամբ, թեև դա սխալ ենթադրություն կլինի: Ներդրողները, կենտրոնական բանկերը և սպառողները պետք է հասկանան ոսկու փոխանակման ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունիսի 3-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.05%-ով և կազմել 26,736,456.26 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.05%-ով և կազմել 69,018.68 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.88%-ով և կազմել 3,826.33 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.055439059 (-1.15%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.77%-ով և կազմել 466.97 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006765897 ...

Կարդալ ավելին »

Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական դիրքերի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է կառավարական ուժերի և շիա աշխարհազորայինների կազմավորումների առնվազն 17 մարտիկ։ Եվս 15 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ Այդ մասին հաղորդում է Al Hadath լրատվամիջոցը։ Հարձակման է ենթարկվել քաղաքի հարավ-արևելյան Հայյանի շրջանը, որտեղ որոտացել են հուժկու պայթյուններ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են ...

Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, մանկավարժ Յուրի Մինասյանը: Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին ժամը 18:00-20:00-ն «Զոլեր» սգո սրահում (հասցե՝ Գրիգոր Հասրաթյան 25/3): Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ հունիսի 4-ին, ժամը 13:00 նույն վայրից: Յուրի Մինասյանը 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970 թվականից դասավանդում ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի կատարողականի քննարկումը

Ազգային ժողովում` խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հունիսի 3-ին շարունակվում են 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները։ Նիստին մասնակցում են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քրատուղար Դավիթ Առաքելյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, արդարադատության նախարար ...

Կարդալ ավելին »

Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր բնկաչության կարիքները. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ հունիսի 1-ին և 2-ին կատարված և կատարվող աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: Արամ Ղազարյանը նախ նշեց, որ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում միջպետական Մ6 ճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածում, որն ամբողջությամբ արդեն մաքրվել է: Ճանապարհի վնասված հատվածների վերականգնողական աշխատանքներ են ընթանում նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ և Ալավերդի համայնքում՝ դեպի գերեզմաններ տանող ճանապարհին: «Բնական աղետից ...

Կարդալ ավելին »

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Կարդալ ավելին »

Հեծանիվը  նաև բնության հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հեծանվորդի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում, հեծանիվ վարելով, անդրադարձել է հեծանիվ վարելու օգուտներին։ «Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլ,  այսպես ասած, ինչպես ընդունված է ասել «էկոֆրենդլի» տրանսպորտային միջոց է, որը նաև մտածելու ազատություն է տալիս, որը նաև տեղաշարժի ազատություն է տալիս, որը նաև ապրելու ազատություն է տալիս, որն ուղղակի հաճելի ...

Կարդալ ավելին »