• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կառավարությունը նոր տերմինալ կկառուցի «Զվարթնոց» օդանավակայանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոր տերմինալ կառուցելու շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքերը կառավարելու ուղղությամբ։ ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար։ Համաձայն եմ, որ լավարկման անհրաժեշտություն կա և, անկեղծ ասած, մեր ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք: Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության  բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից ...

Կարդալ ավելին »

47 աստիճան․ սաստիկ շոգից Մեքսիկայում ավելի քան հարյուր կապիկ է սատկել

Բարձր ջերմաստիճանը Մեքսիկայում գրեթե 140 կռնչակապիկների անկման պատճառներից է դարձել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը (AP)։ Գործակալությունը պարզաբանում է, որ մայիսի 16-ից ի վեր առնվազն 138 սատկած կապիկ է հայտնաբերվել Մեքսիկական ծոցի ափին գտնվող Տաբասկոյի նահանգում։ Կապիկներից մի քանիսին փրկել են տեղի բնակիչները, որոնք կենդանիներին տարել են անասնաբույժների մոտ։ Ինչպես AP-ին հայտնել է կենսաբան Խիլբերտո Պոսոն, կենդանիների անկումը դարձել է ...

Կարդալ ավելին »

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 12 պաշտպանական ընկերության նկատմամբ

Չինաստանը սահմանափակիչ միջոցներ է մտցրել ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից նմանատիպ պատժամիջոցների և Թայվանին ամերիկյան զենք վաճառելու: Այդ մասին հաղորդում է Global Times-ը: «Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան 12 ռազմարդյունաբերական ընկերությունների և 10 ղեկավարների դեմ՝ ի պատասխան Չինաստանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և Թայվանին զենք վաճառելու»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում ...

Կարդալ ավելին »

Աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը՝ STARMUS VII փառատոնի և նոր ծրագրերի մասին

Գիտությունն ու արվեստը փառաբանող ամենայուրատեսակ STARMUS VII փառատոնն արդեն պատմություն է։ Մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հազարավոր մարդիկ հնարավորություն ստացան լսելու ամենաառաջատար գիտնականների, այդ թվում` Նոբելյան 9 մրցանակակիրների, ինչպես նաև աստրոնավտների ելույթները։ Թեպետ արդեն յոթերորդ անգամ կազմակերպվող STARMUS-ի թեման այս անգամ Երկիր մոլորակն էր, սակայն ելույթները կենտրոնանում էին նաև արհեստական բանականության ու գիտության մեջ դրա կարևորության, Տիեզերքի ուսումնասիրման և տիեզերագնացության ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը: Համաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում հունիսի 1-ին՝ ժամը 10:00 ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Կոտայքի մարզի Արզական բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ «Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն` էժանացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է 388.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.88 դրամ (նվազել է 1.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.24 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...

Կարդալ ավելին »

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Պետրակովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին` ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ – «Նոա»Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»ՊաշտպաններՎարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»Սերգեյ Մուրադյան – «Նոա»Էդգար Գրիգորյան – ...

Կարդալ ավելին »

Իրանի հանգուցյալ նախագահը զգայուն էր Հայաստանի սահմանային խնդիրների նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել դա․ Ալի Խամենեի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ «Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ,  և պետք է ...

Կարդալ ավելին »