Արարատի մարզի բնակչուհուց 2024 թվականի մայիսի 18-ին ժամը 15:20-ին հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀԲ-ի հետ կիրագործվի կոշտ թափոնների կառավարման նախագիծ
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: Քաղաքապետարանից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երեւանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ եւ միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է ...
Կարդալ ավելին »Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը
Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: ««Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության նախկին պաշտոնատար անձինք, 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ՝ 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում: Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը Կրթության համաշխարհային համաժողովին հանդես է եկել զեկույցով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող Կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները: Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի առաջնահերթությունները: ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարն ու ԱՄԷ պետնախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների շրջանակը
Աբու Դաբիում մայիսի 20-21-ն անցկացվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմից՝ ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալի Այ Սայեղը։ «Հարգարժան գործընկերոջս հետ քննարկեցինք հայ-էմիրաթական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերի ողջ շրջանակը, եկանք կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրեցինք ...
Կարդալ ավելին »Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդից և կառավարությունից
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերին։ «Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վարժական հավաքների պատշաճ ծանուցման նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝0, ձեռնպահ՝ 31։ Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը։ Գործող օրենքով ...
Կարդալ ավելին »Շառլ Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,-մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս: Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։ Ամեն տարի շանսոնյեի ծննդյան առթիվ Հայաստանում Ազնավուրի արվեստն արժևորող միջոցառումներ են ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թեհրան․ տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Թեհրան: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ «Ներկա եմ գտնվելու ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- հայտնել էր վարչապետը։ Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի եւ ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանի ...
Կարդալ ավելին »Համատեղ ծրագրային ապահովում՝ Toyota-ի, Honda-ի և Nissan-ի մեքենաների համար
Ճապոնիայի երեք խոշորագույն ավտոարտադրողները՝ Toyota Motor-ը, Honda Motor-ը և Nissan Motor-ը, նախատեսում են սկսել ավտոմեքենաների համար ծրագրային ապահովման համատեղ մշակումը: Այս մասին հայտնում է Yomiuri Shimbun թերթը: Նրա խոսքով, ընկերությունները նախատեսում են հրաժարվել իրենց մեքենաների անհատական ծրագրային ապահովման համակարգից և միասնական համակարգ մշակել: Այն նախատեսված է ծրագրային ապահովման ստեղծման և ներդրման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար, իսկ արտադրանքն՝ ավելի մրցունակ: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ