Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 22-ին Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով ելույթ է ունեցել: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքերն ուղղորդված են. քաղաքապետարան
Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այդ մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ընդգծելով, որ առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված գործողություններն ուղղորդված են: «Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 հազար ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին: Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու ...
Կարդալ ավելին »Հայաստանը պատրաստակամ է խորացնել Լյուքսեմբուրգի հետ գործակցությունը առանց որևէ սահմանափակման․ Ալեն Սիմոնյան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի այցը Հայաստան վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր և աճող հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների նկատմամբ ոչ միայն անտարբեր չլինելու, այլև դրանց հասցեագրման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Վիզլերը և այստեղ ներկա գտնվող մյուս գործընկերներն այն մարդիկ են, ...
Կարդալ ավելին »Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ- ում գտնվող բնակելի տարածքը, Երևանում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 22-05-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 78.05 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 82.31 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 22-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.01%-ով և կազմել 2416.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.85%-ով և կազմել 31.91 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.46%-ով և կազմել 1058.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 22-05-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 39872.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 5321.41 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 16832.62 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 22-05-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 18726.76 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 8141.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 8416.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 1199.26 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ