• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հնդկաստանը Իրանի հետ 10 տարով համաձայնագիր կստորագրի Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ

Հնդկաստանը մտադիր է Իրանի հետ 10 տարով Չաբահար նավահանգստի կառավարման համաձայնագիր ստորագրել։ Այս մասին տեղեկացրել է The Economic Times թերթը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության եւ ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը երկուշաբթի կմեկնի Իրան համաձայնագիրը ստորագրելու համար։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը կստանձնի օտարերկրյա նավահանգստի կառավարումը։ Նոր համաձայնագիրը կգործի 10 տարով եւ ինքնաբերաբար կերկարացվի։ Այս որոշումը դիտարկվում է որպես ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են. նրա փոխարեն ՔՊ-ից մանդատ է տրվել Քրիստինե Վարդանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։

Կարդալ ավելին »

27 դատապարտյալ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու հնարավորություն ունի

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են դատապարտյալների էքստեռն ավարտական քննության արդյունքները: Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն քննություններին մասնակցության հայտ էր ներկայացրել հանրակրթության ծրագիրն ավարտած 38 դատապարտյալ, որոնցից քննություններին մասնակցել է 33-ը. 1 դատապարտյալ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է, 3-ը՝ հրաժարվել են մասնակցել, 1-ը՝ չի մասնակցել փաստաթղթերի բացակայության և դրանք ապահովելու անհնարինության հետևանքով։ Քննություններին մասնակցած ...

Կարդալ ավելին »

Օպերայի շենքը եւ «Մայր Հայաստան» հուշարձանը գեղարվեստական լուսավորություն կունենան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Այդ մասին նշվել է այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:  Նախագիծը դեռևս քննարկման փուլում է: Գեղարվեստական լուսավորությամբ կապահովվի նաև «Մայր Հայաստան» հուշարձանը: Բացի այդ, նշվել է, որ  Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ:

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 13-05-24

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 13-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 414.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.16 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.20 դրամ (-0.10 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 387.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատող երիտասարդը ընկել է մեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ...

Կարդալ ավելին »

Brent տեսակի նավթն էժանացել է

Երկուշաբթի առավոտյան նավթի գնանշումներն ընկնում են համաշխարհային պահանջարկի հետ կապված մտավախությունների պատճառով։Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,27 դոլարով (0,33 տոկոս)՝ մեկ բարելը 82,52 դոլար։ Մայիսի 10-ին Brent-ն էժանացել էր 1,09 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 82,79 դոլար։ WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,21 դոլարով (0,27 տոկոս)՝ մեկ բարելը 78,05 ...

Կարդալ ավելին »

Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի կդարձնի մատուցվող ծառայությունները

Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կառավարելի կդառնան էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Հարթակն արդեն գործարկվել է։ Սյդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: Սարգիս Մանուկյանը նշեց, որ GIS աշխարհագրական ...

Կարդալ ավելին »

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Ինդոնեզիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի: Այդ մասին տեղեկանում ենք France24 պարբերականից։ Սումատրա կղզում, որտեղ տեղի են ունեցել մասշտաբային հեղեղումներ, առնվազն 17 մարդ անհետ կորած է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մի քանի ժամ շարունակվող հորդառատ անձրևների պատճառով Սումատրա կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են գլորվել ներքև։ Վնասվել են տներ, կամուրջներ և մզկիթներ, ...

Կարդալ ավելին »