• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։  ...

Կարդալ ավելին »

Ավարտվել են Ջրառատի մանկապարտեզի շինարարական աշխատանքները

Ավարտվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Ջրառատի մանկապարտեզը կառուցվել է ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետի ...

Կարդալ ավելին »

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ տեղը

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, հաղթեց Շվեյցարիան, որը ներկայացրեց Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան: Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 2 միավոր ստացավ Լյուքսեմբուրգից, 8-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Ալբանիայից, Պորտուգալիայից, 6-ական միավորներ՝ Չեխիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, 3-ական միավորներ՝ Դանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, 7-ական միավորներ՝ Նորվեգիայից, Գերմանիայից, ...

Կարդալ ավելին »

Հայ շախմատիստների արդյունքները` Dubai Police Global Chess Challenge-ում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվող Dubai Police Global Chess Challenge մրցաշարի 6-րդ տուրից հետո։ Open խմբում 2-7-րդ տեղերը բաժանում են Մանվել Առաքելյանը, Վոլոդյա Թորոսյանը և Սարգիս Մանուկյանը, որոնք 6 հնարավորից ունեն 5-ական միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը: Masters խմբում գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 4-ական միավոր և համապատասխանաբար գտնվում են 17-րդ և 20-րդ ...

Կարդալ ավելին »

GT Neo6. խաղային սմարթֆոն Realme-ից՝ աշխարհի ամենապայծառ էկրանով

Realme ընկերությունը ներկայացրել է GT Neo6 նոր սմարթֆոնը, այն խաղային սարք է՝ հիմնված հզոր Qualcomm Snapdragon 8s Gen 3 հարթակի վրա և մի շարք տպավորիչ բնութագրեր ունի։ Ինչպես տեղեկացնում է ITHome կայքը, GT Neo6-ի առանցքային առավելություններից մեկն էկրանն է։ Այն աշխարհի ամենապայծառ OLED էկրանն է, որն արտադրել է BOE ընկերությունը: 2780 x 1264 պիքսել կետայնությամբ և 120 Հց թարմացման հաճախականությամբ այս էկրանն ...

Կարդալ ավելին »

Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում խորհրդարանում մնացած 45 տեղի համար պայքարում է 90 թեկնածու։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Ընտրություններն անցկացվում են 22 ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներին չէր հաջողվել մեծամասնություն ստանալ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընտրատեղամասերի բացելուն պես քվեարկել է՝ հայտարարելով, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը կդադարեցնի ռազմամթերքի ներմուծումը 2025-2026-ին

նդկական բանակն ակնկալում է ամբողջությամբ դադարեցնել ռազմամթերքի ներմուծումը գալիք 2025-26 ֆինանսական տարում՝ ներքին արդյունաբերության՝ դրա պահանջարկը բավարարելու և ռազմամթերքի համաշխարհային շուկայում Հնդկաստանի մասնաբաժինն ավելացնելու ունակության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: «Հաջորդ ֆինանսական տարում Հնդկաստանը ռազմամթերք չի գնի արտասահմանից: Բացառություն կլինեն փոքր քանակությամբ գնումն այն ռազմամթերքի համար, որի արտադրությունը երկրում շահավետ չէ»: Հնդկական բանակը 175 տեսակի զինամթերքից մոտ ...

Կարդալ ավելին »

«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Երևան-Պերմ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 45-ամյա Լյուբով Բ.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Կարդալ ավելին »

Մեթոդական ուղեցույց` ատեստավորվող ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ: ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։ Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները. ՏԱՐՐԱԿԱՆ – երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։ ...

Կարդալ ավելին »

Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ

Մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել Սիսիանի բժշկական կենտրոնից, որ «Սուր էգզոգեն թունավորում`գազի արտահոսքից» ախտորոշմամբ, նույն օրը ժամը 22։40-ին, շտապ օգնության ավտոմեքենայով Շաքի բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի  բնակիչներ 17-ամյա Շ․ ...

Կարդալ ավելին »