• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԱԺ հանձնաժողովը կողմ քվեարկեց դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք ՎԶԵԲ ընդլայնման մասին օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մայիսի 13-ին կայացած նիստում կողմ քվեարկեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածում փոփոխություն կատարելուն՝ բանկի գործունեության աշխարհագրական շրջանի սահմանափակ և աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք թիվ 259 բանաձևը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Հարցը հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Նա նշեց, ...

Կարդալ ավելին »

Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այդ մասին  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հերթական հանրահավաքն են անցկացնում մայիսի ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնախնդիրներին

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ընթանում է «Հետադարձ հայացք գցելով և շարժվելով առաջ. ԵՄ-ն և ժողովրդավարության աջակցությունը մասնատված և խնդրահարույց հարևանությունում» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ Հորիզոն Եվրոպա «ԵՄ ժողովրդավարության աջակցության վերակարգավորումը․ դեպի կայուն ժողովրդավարություն Արևելյան հարևանությունում» (REDEMOS) ծրագրի շրջանակում։ Միջոցառման օրակարգում է Արևելյան հարևանության երկրներում ԵՄ ժողովրդավարության աջակցության հիմնահարցերի քննարկումը։ Գիտաժողովի մասնակից փորձագետները ...

Կարդալ ավելին »

Եղվարդի խճուղում մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Մայիսի 12-ին` ժամը 23:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Լ, ծնված ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 13-05-24

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 13-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.72%-ով և կազմել 23,737,380.89 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.72%-ով և կազմել 61,177.24 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.46%-ով և կազմել 2,889.63 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.047219202 (-1.16%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.07%-ով և կազմել 427.52 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.006986088 ...

Կարդալ ավելին »

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցել է Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Նույն միավորով 13-րդ տեղում Հայկ Մարտիրոսյանն է: Հովիկ Հայրապետյանը 30-րդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը` 31-րդ: Մրցաշարի լավագույն երեք տեղերում Հնդկաստանի ներկայացուցիչներն են:

Կարդալ ավելին »

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

 Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը` հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։ Այդ մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։ Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության ...

Կարդալ ավելին »

Բրատիսլավան՝ գիտության մայրաքաղաք. Ժան-Միշել Ժարի աննախադեպ համերգով մեկնարկեց STARMUS VII փառատոնը

Ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ Ժան-Միշել Ժարի բացառիկ համերգով մայիսի 12-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց STARMUS փառատոնը։ Գիտության և երաժշտության՝ նմանը չունեցող այս փառատոնն արդեն յոթերորդ անգամ մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ամենափայլուն գիտնականներին, աստրոնավտներին ու երաժիշտներին։ Փառատոնի հիմնական առաքելությունը մեկն է՝ գիտությունը մատչելի և հասկանալի դարձնել հանրության լայն զանգվածներին։ Մեկնարկի համերգն անցկացվեց «Կամուրջ ապագայից» («Bridge from the Future») խորագրի ներքո։ ...

Կարդալ ավելին »

Անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերականգնվեն ՀԲ-ի աջակցությամբ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Ինչպես տեղեկանում ենք Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) – 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու ...

Կարդալ ավելին »

Աճել են տարբեր շինարարական աշխատանքների ծավալները

 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.7 տոկոսով՝ կազմելով 72 մլրդ 195.4 մլն դրամ: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Այս տարվա մարտին 13.1 տոկոսով գերազանցվել է 2023-ի նույն ամսվա ցուցանիշը: 2024 թվականի գարնան առաջին ամսին երկրում կատարվել է 30 մլրդ 638.2 մլն դրամի շինարարություն: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի միջոցներով ...

Կարդալ ավելին »