• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 10-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 39387.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 5214.08 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 16346.26 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 10-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 18686.60 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 8187.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 8381.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1176.30 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:

Կարդալ ավելին »

«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: Այդ մասին տեղեկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը: Դենիս Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 ...

Կարդալ ավելին »

Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Դուբայի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները: Masters մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Էրիկ Գասպարյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը,  հաղթանակ տոնեց Հովիկ Հայրապետյանը: Այժմ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4 միավոր, Սամվել Տեր-Սահակյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 3,5 միավոր: Dubai Police Global CHESS Challenge-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն մեկնարկել է մայիսի 3-ին ...

Կարդալ ավելին »

Վարդենյաց լեռնանցքը ժամանակավորապես փակ է լինելու

Հ-79 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 22+800-կմ25+800 (Վարդենյաց լեռնանցք) հատվածում հիմնանորոգման շրջանակներում մայիսի 11-ին ժամը 12։00-18։00-ն կատարվելու են քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, տեղեկացնելով, որ նշված աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը փակ է լինելու։

Կարդալ ավելին »

«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» անցավ մրցույթի եզրափակիչ փուլ

 «Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, հաղթահարեց երկրորդ կիսաեզրափակիչը՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Հայաստանից բացի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան մրցույթի հիմնադիր երկրներից ...

Կարդալ ավելին »

«Այս համերգից հետո ոչ ոք չի լինի առաջվանը»․ Միխայիլ Կազինիկն առաջին ահգամ հանդես կգա Երևանում

«Այս համերգից հետո ոչ չի լինի առաջվանը»․ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը` Հայաստանում։ Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում՝՝ հանդիսատեսին ընդամենը երկու օր ընկղմելով երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործության ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և դիտողին դրանք բացահայտելու ունակության շնորհիվ։ Նա ...

Կարդալ ավելին »

Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կընթանա ՆԱՏՕ գագաթնաժողովը

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում, նշվել է ՆԱՏՕ մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։ «ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթնաժողովը Վաշինգտոնում 2024թ. հուլիսի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Գագաթաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի նախագահությամբ, ծրագիրը կներկայացվի ավելի ուշ»,- նշվել է հայտարարությունում։

Կարդալ ավելին »

Toyota-ի շահույթը գերազանցել է 34.4 միլիարդ դոլարը

oyota Motor-ի շահույթը 2023 ֆինանսական տարում կազմել է 5.35 տրիլիոն իեն (34.4 միլիարդ դոլար): Այդ մասին ասվում է կորպորացիայի հրապարակած ֆինանսական հաշվետվություններում: Ցուցանիշը ներառում է նաև Toyota ընկերությունների խմբի անդամ Daihatsu-ի և Hino-ի արդյունքները: Տարվա ընթացքում այն ​​աճել է 96.4%-ով՝ հիմնականում դոլարի նկատմամբ իենի ցածր փոխարժեքի հաշվին: Կոնցեռնի զուտ շահույթն այս ժամանակահատվածում կազմել է 4.9 տրիլիոն իեն (31.5 միլիարդ դոլար), ...

Կարդալ ավելին »