Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ Այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։ «Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պուտինը Պետդումա է ներկայացրել Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկություն է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածության վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նշել է, որ «այսօր պատգամավորներն իրենց ընտրողների անունից պատասխանատու որոշում կկայացնեն այս հարցի շուրջ»։ Վոլոդինն ընդգծել է, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդուման կձևավորի կառավարության կազմը` կհաստատի կառավարության նախագահին, նրա տեղակալներին, ...
Կարդալ ավելին »Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև ընդգծել ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կառավարության հաղորդագրության ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելին »Թրամփը ֆինանսական կեղծիքների գործով դատավարությունն անվանել է Բայդենի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործնական փաստաթղթերի կեղծման գործին իր մասնակցությամբ դատավարությունն անվանել է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հարձակումն իր և ամբողջ երկրի վրա։ «Ջո Բայդենի ոգեշնչված դատավարությունը հարձակում է նրա քաղաքական հակառակորդի և ամբողջ Ամերիկայի վրա», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում: Նա նշել է, որ այս գործընթացին, որն, ըստ նրա, վարում է կոռումպացված դատավորը, «հետևում ...
Կարդալ ավելին »Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային ...
Կարդալ ավելին »Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են GAZel (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ.) և VAZ մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 10-05-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.42%-ով և կազմել 79.80 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.46%-ով և կազմել 84.36 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 10-05-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.75%-ով և կազմել 2359.90 դոլար, արծաթի գինն աճել է 3.21%-ով և կազմել 28.60 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.32%-ով և կազմել 994.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ