• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ

Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Ղազախստանի մայրաքաղաք Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ։  Համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումից հետո։  Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։

Կարդալ ավելին »

Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը

Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի  անվան և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթերի սպասարկումը։ Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի IRNA գործակալությունը, Իսլամական հեղափոխության պահապանների ռազմատիեզերական ուժերի կողմից ապրիլի 14-ի գիշերը Իսրայելի ռազմական օբյեկտներին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված հասցվելուց հետո մինչև ապրիլի 15-ի առավոտյան ժամը 06։00-ն (Երևանի ժամանակով 06:30-ը) ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է 200 տարի որոնվող Գոյայի կտավը

Իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828) կտավը, որն անհետացել էր մոտ 200 տարի առաջ, հայտնաբերվել է Մադրիդում, հայտնել է  EFE գործակալությունը։ Խոսքը Ֆերդինանդ VII թագավորի (1784-1833) դիմանկարի մասին է։ 216 տարի առաջ Տալավերա դե լա Ռեյնայի իշխանություններն են Գոյային պատվիրել նկարել կտավը, սակայն պատերազմի ժամանակ (1808-1814 թթ.) այն կորել է։ Այնուամենայնիվ, 1813 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո Իսպանիան կարողացել է վերադարձնել ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների առցանց հայտարարագիր ներկայացնելու ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Այվազյանը: 2023 թվականից Հայաստանում սկսվել է հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Գործընթացը կազմակերպվելու է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն մարդկանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիր։ Համակարգի ներդրումը կավարտվի ...

Կարդալ ավելին »

Chaodian․ աշխարհում ամենաշատը վաճառվող սմարթֆոնների ցանկը

2023-ի չորրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոններն են iPhone 15-ը, iPhone 13-ը և Samsung Galaxy S23 FE-ն, այս մասին տեղեկացնում է չինական Chaodian վերլուծական ընկերությունն իր պատրաստած զեկույցում։ 2023-ի վերջին երեք ամիսներին Apple-ը վաճառել է 5,3 մլն iPhone 15 և 2,4 մլն iPhone 13: Samsung Galaxy S23 FE-ը վաճառվել է 2,2 մլն միավոր: Լավագույն հնգյակում ներառվել են նաև iPhone ...

Կարդալ ավելին »

Տիեզերքը՝ NASA-ի նոր արևային առագաստով

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ ստեղծել է նոր սերնդի արևային առագաստով հարթակ, որն արդեն պատրաստ է տիեզերք արձակման։ Փոքր արբանյակն արձակվելու է այս ամիս` Նոր Զելանդիայի Մահիա քաղաքի 1-ին արձակման համալիրից՝ Rocket Lab-ի Electron հրթիռով: Հազար կիլոմետր բարձրության վրա արևի համաժամանակյա ուղեծիր դուրս բերվելուց հետո հարթակը կբացի իր 80 մ2 մակերեսով արևային առագաստը, որից արտացոլված արևի լույսի շնորհիվ օբյեկտը կդառնա այնքան պայծառ, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո վարկ

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագիրը վավերացնելու նախագիծն ընդունվել է ԱԺ նիստում՝: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն ...

Կարդալ ավելին »

ՏՏ ոլորտում աշխատողների թվի աճ է արձանագրվել

Այս տարվա փետրվարին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա փետրվարի նկատմամբ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ է գրանցվել։ Աճը շատ մեծ չի, բայց, այնուամենայնիվ, աճ ունենք։ Այն արձանագրումը, թե ՏՏ ոլորտի աշխատողները համատարած և գլխապատառ Հայաստանից գնում են, ...

Կարդալ ավելին »

Աշխատանքային հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ

 Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը նախաձեռնեց աշխատանքային հանդիպում, որի ընթացքում միության անդամ ընկերությունների ներկայացուցիչները քննարկեցին անելիքները, առաջիկա ծրագրերը։ Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշեց, որ կարծիքների փոխանակման, դիտարկումների և առաջարկների հանրագումարում կձևավորվեն միջոցառումների օրակարգային թեմաները։ Միության՝ կառավարության և հասարակայնության հետ կապերի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ միության համաժողովի անցկացումը կառավարության և միջազգային կազմակերպությունների ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 12-04-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.23%-ով և կազմել 86.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.30%-ով և կազմել 90.61 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »