• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ տնտեսությունն այս տարի կաճի մինչև 5.7 տոկոսով․ Ասիական զարգացման բանկ

Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մինչև 5.7 տոկոս: Այդ մասին հայտարարեց ԱԶԲ-ի երևանյան գրասենյակի փոխտնօրեն Լյուկ Ֆոչթմենը: Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական հեռանկարներին՝ Լյուկ Ֆոչթմենը նշեց, որ, հաշվի առնելով արտաքին պահանջարկի հնարավոր թեթևակի նվազումը, իրենք կանխատեսում են աճի որոշակի չափավորում՝ ընդհուպ մինչև 5.7 տոկոս: Բանախոսի գնահատմամբ՝ հետզհետե տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ 2025 թվականին հասնելով 6 տոկոսի: ...

Կարդալ ավելին »

AMADEE-24. ավարտվեց ռոբոտների և տիեզերագնացների ժամանակն անալոգային Մարսում՝ Արարատի մարզում

Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։ Ծրագիրն իրականացվում է երկու-երեք տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։ Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած վեց անալոգային տիեզերագնացները, որոնք այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։  ...

Կարդալ ավելին »

Lufthansa-ն դադարեցրել է չվերթներն Իրան էսկալացիայի պատճառով

Lufthansa գերմանական ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է չվերթներն Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ Մերձավոր Արեւելքում սրացման բարձր ռիսկի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։ Lufthansa-ն տեղեկացրել էր, որ դադարեցնում է չվերթները Թեհրան՝ նկատի ունենալով թեժացման զգալի վտանգը տարածաշրջանում այն բանից հետո, երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական հարված էր հասցվել, որի հետեւանքով զոհվել են իրանցի զինվորականներ, ներառյալ մի քանի գեներալներ։ Թեհրանը դրանում մեղադրել է ...

Կարդալ ավելին »

Մերօրյա նոր Ռիխտերը` Երևանում

Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։ ...

Կարդալ ավելին »

USAID-ը լրացուցիչ 33 մլն դոլար կներդնի Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականից գործակալությունը կրկնապատկել է իր ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ «Դա ներառում է կանանց և երիտասարդների վերապատրաստում աշխատավայրում՝ նոր տնտեսության մեջ նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով, աշխատանք ՀՀ կառավարության հետ՝ նոր նորմատիվ ակտերի ընդունման ...

Կարդալ ավելին »

ԱԶԲ-ն կֆինանսավորի Հյուսիս-Հարավ միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հատվածը

ՏԿԵ փոխնախարարներ Վաչե Տերտերյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ղեկավար Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման մի շարք ուղղություններ և դրանց շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը։ Մասնավորապես՝ ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը։  ՀՀ-ում ԱԶԲ առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոխտմանը բարձր ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել ԲՏԱ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: Նշվել է, որ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության և ԲՏ ու ՏՏ ոլորտների խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է, որոնք ամփոփելու են Հայաստանի տեխնոլոգիական ...

Կարդալ ավելին »

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ից

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։ Եթե նախկինում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անձը պետք է որոշակի պարբերությամբ հանձներ համապատասխան քննություններ, ապա այժմ, կրեդիտային համակարգի ներդրումից հետո, նա կարող է պահպանել այդ որակավորումը, եթե հաշվետու ժամանակշրջանում ստանում  է բավարար քանակի միավորներ։ Մաքսային ձևակերպումների մասնագետը կարող է պահպանել որակավորումը, եթե այդ ընթացքում ապրանքների բաց ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ աթլետիկայի օլիմպիական չեմպիոնները կստանան մրցանակային գումար

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի չեմպիոնները կստանան մրցանակային գումար, հաղորդում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics)։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 2,4 միլիոն դոլար։ Չեմպիոնները կստանան 50 հազարական դոլար։ Փոխանցումավազքում այդ գումարը կստանա քառյակը։ Նշվում է, որ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում մրցանակային գումար կստանան նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները։

Կարդալ ավելին »

Բյուջեն՝ 200 մլն դրամ․ ԲՏԱՆ «Կարողությունների զարգացman» դրամաշնորհային մրցույթ է հայտարարում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ: Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:   Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ ...

Կարդալ ավելին »