• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 12-04-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.43%-ով և կազմել 2359.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 28.04 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 981.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 12-04-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 18097.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 8045.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7961.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 1159.39 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 12-04-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 38461.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 5160.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 16170.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը Հայաստան ներմուծված առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ  3 միջազգային սուրհանդակային առաքանի։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության  բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել  Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից ...

Կարդալ ավելին »

Վարժական հավաքների շրջանակներում քաղաքացու դե-յուրե ծանուցված լինելը կլինի անխուսափելի․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարժական հավաքներին մասնակցելու համար երբեմն քաղաքացիներին կրկնակի և եռակի թվով ծանուցումներ են ուղարկվում: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ։  «Խնդիր է դրված x թվով մարդկանց ներգրավել վարժական հավաքներին, և տեսնում ենք, որ ծանուցումները երբեմն կրկնապատկվում են կամ եռապատկվում։  Սա անտրամաբանական է, յուրաքանչյուր ծանուցում պետական բյուջեի վրա ծախս է: Եթե 10 ...

Կարդալ ավելին »

Վարչապետը նշեց, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը

Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճը պայմանավորված է Քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ քրեական գործեր են հարուցվում նաև հանկարծամահության դեպքերով։ Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն արձանագրումներին, որ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 90 տոկոսով աճել է։ «Պետք է ասեմ, որ 90 տոկոսանոց աճը պայմանավորված է օրենսդրության մեջ փոփոխության հետ։ Ներկայումս ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսական ապահովագրություն իրականացնող ընկերություններին

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի ապահովագրավճարները, այլ նաև կաջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Կառավարության նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը ապահովելու ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի 324,430.6 մլն դրամ եկամուտների 95.48% կամ 309,759.4 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 1.36%-ով և կազմել` 110,122.5 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն աճել են 7.71%-ով և կազմել` 24,037.7 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել ...

Կարդալ ավելին »