ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.6%-ով։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։ «2024 թվականի հունվար-փետրվարին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է նախորդ տարվա հունվար-փետրվարի մակարդակի 106.6%-ը»,- ասված է զեկույցում։ Արդյունաբերական արտադրության աճ է նկատվել անդամակցող բոլոր երկրներում՝ Հայաստանում՝ 28.9%-ով, Ղրղզստանում՝ 7.8%-ով, Բելառուսում՝ 7.1%-ով, Ռուսաստանում՝ 6.6%-ով և Ղազախստանում՝ 4.6%-ով։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սարյան-Լեո, Բագրատունյաց-Արարատյան և Ազատության-Վարշավյան փողոցների խաչմերուկներն այսուհետ կկարգավորվեն լուսացույցներով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից մի շարք խաչմերուկներում երթևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ լուսացույցներով կկարգավորվեն Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկը, Ազատություն պողոտա–Վարշավյան փողոցի խաչմերուկը և Սարյան-Լեո փողոցների խաչմերուկը:
Կարդալ ավելին »Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը` 4-րդն է: Թաիլանդում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 205 կգ, 210 կգ, բայց չբարձրացրեց 215 կգ: Այս վարժությունում Լալայանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ աշխատակիցները՝ արյան դոնորներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն արյուն են հանձնել Արծվանիկում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։ Նա լուսնակարներ է հրապարակել՝ մակագրելով․ «Արծվանիկում արյան դոնորների հերթ է»։
Կարդալ ավելին »ԲՏԱՆ հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024-ին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ է: «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) ...
Կարդալ ավելին »Հարավային Կովկասը կարող է դառնալ տարանցիկ նոր հանգույց Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև․ Արայիկ Հարությունյան
Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն, մինչդեռ երկու ժողովուրդների առնչությունների տարեգրությունն ունի հարյուրամյակների պատմություն, ինչն ամուր հիմք է, որի վրա այսօր խարսխված են երկու երկրների հարաբերությունները։ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովում այդ կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա հույս հայտնեց, որ մասնագիտական տվյալ հարթակը հերթական ազդակը կլինի երկու երկրների միջև ...
Կարդալ ավելին »2024-ի հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.93 մլրդ դրամով կամ 7.96%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 320.65 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 30,37%-ով կամ 74.69 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 50.77 մլրդ ...
Կարդալ ավելին »Քարաթափման հետևանքով Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ճանապարհները երկկողմանի փակ են
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 11-ին ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր:
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 դոլարի «կոկաին» թմրամիջոց
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը: Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի ...
Կարդալ ավելին »Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան
Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ X-ի իր միկրոբլուգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։ «Անվտանգային և մարդասիրական իրավիճակ- Հայաստանի տարածքային ամբողջականություն- Ֆրանսիայի բժշկական օգնություն- Ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպանը՝ կից հրապարակելով ՀՀ քարտեզը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ