Մանկական և մայրական մահացության ցուցանիշները երկրի առողջապահական համակարգի վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշներն են։ Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ «Մայրական մահացության դեպքերի մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում՝ 11 տոկոսով։ Նախորդ տարի արձանագրվել է 4 մահվան դեպք՝ 2022 թվականի 8 մահվան դեպքի համեմատ։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դեբեդում մեկնարկել է դպրոցի շինարարությունը. ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար
Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը։ Հիմնադրամից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, կառավարության և համայնքի այլ ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ Դպրոցի կառուցումն իրագործվում է հիմնադրամի գյուղական ...
Կարդալ ավելին »Մինչև 2026-ը Շիրակում պետական ծրագրով կկառուցվի և կնորոգվի 30 դպրոց
Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի պետական ծրագրում Շիրակի մարզից ներառվել է 30 դպրոց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են Բերդաշենի, Արեգնադեմի և Կապսի դպրոցների մոդուլային շենքերի, Արթիկ և Արևշատ բնակավայրում մոդուլային՝ 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների շենքերի, ինչպես նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Ազատանի միջնակարգ դպրոցի և Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շենքերի կառուցման աշխատանքները: ...
Կարդալ ավելին »Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն 3 մեդալ են ապահովել
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում: 54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ տոնեց տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Տղամարդկանց պայքարում հաղթանակ տոնեց Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը: Հայ մարզիկը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն ...
Կարդալ ավելին »Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով այս տարի 100-ից ավելի երեխա է ծնվել
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրի շրջանակում 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում։ Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ «Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցողների շահառուների ցանկը։ 5441 շահառուի համար կատարվել է ախտորոշում և բուժում, ինչի արդյունքում գրանցվել ...
Կարդալ ավելին »Անահիտ Ավանեսյանը` բուժկենտրոնների կառուցման ընթացքի մասին
Առողջապահության նախարարության համար կարևոր է մարդու բնակավայրին մոտ առողջապահական կենտրոնների առկայության ապահովումը, առողջապահական ծառայությունների արդիականացումն ու որակի ապահովումը։ Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ 2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։ «Մարտունու և Վայոց ձորի ...
Կարդալ ավելին »Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկները փակ կլինի բեռնատարների համար
Ժամանակավոր սահմանափակումներ կգործեն Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհատվածում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։ «Ցերեկային ժամերին երթևեկությունը փակ կլինի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Սահմանափակումը կապված է Մլետա-Գուդաուրի հատվածում իրականացվող աշխատանքների հետ»,- նշել են դեպարտամենտում։ Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան:
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 11-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 18097.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 8045.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7961.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 1159.39 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են. 11-04-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 38461.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 5160.64 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 16170.36 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 11-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.43%-ով և կազմել 2359.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 28.04 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 981.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ