Շիրակի մարզում ապրիլի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով։ Այս մասին ապրիլի 4-ին մարզային խորհրդի արտագնա նիստի ժամանակ նշեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Խորհրդի նիստն այս անգամ տեղի ունեցավ Անի համայնքում։ Ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։ Մարզում ամենաբարձրը հավաքագրվել է տեղական տուրքը՝ 158․8 տոկոս, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը, որը կատարվել է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նավթի գներն աճել են. 04-04-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.62%-ով և կազմել 85.68 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.67%-ով և կազմել 89.60 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 04-04-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 2318.50 դոլար, արծաթի գինն աճել է 2.68%-ով և կազմել 27.21 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.39%-ով և կազմել 952.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 04-04-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 39127.14 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 5211.49 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 16277.46 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են. 04-04-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 18367.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 8153.23 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 7937.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 1157.39 կետ:
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց 2024-ի պետական ստանդարտացման ծրագիրը
Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը ...
Կարդալ ավելին »Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների բարելավման նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ հատկացնել 2024-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը՝ միջոցառման իրականացման նպատակով: Նշվում է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ ...
Կարդալ ավելին »Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության: Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։ Ընկերության տնօրենը ենթարկվել ...
Կարդալ ավելին »Պետությունը 97 մլն դրամ հատկացրեց արցախցի դպրոցականների դասագրքերի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 97 մլն դրամ հատկացնել՝ ամբողջությամբ փոխհատուցելու ԼՂ-ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը դպրոցներից հավաքագրել և նախարարություն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված 2023-2024 ուսումնական տարում սովորողների դասագրքերի ներդրումային գումարների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի հավաքագրվել է 10 360 սովորող, ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 234 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ԵԿՄ-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց 234,6 մլն դրամ ուղղել ՊՆ-ի կողմից իրականացվող «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին եռամսյակային կտրվածքով դրամաշնորհ տրամադրելու ծախսերի ֆինանսավորմանը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. « 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ