Առնվազն 1038 մարդ է վիրավորվել Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Թայվանի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի զեկույցում։ Նորացված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի դրությամբ զոհվածների թիվը նախկինի պես մնում է 9, ևս 93 բնակիչ օգնության է սպասում, իսկ 52-ն անհետ կորած է: Ըստ կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչության տվյալների հիման վրա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մոսկվայում անբարենպաստ եղանակի պատճառով զոհվել է 2, տուժել՝ 15 մարդ
Մոսկվայում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 2, վիրավորվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Այսօր Մոսկվային պատուհասել է վատ եղանակը. ուժեղ քամի՝ ջերմաստիճանի անկումներով․… Ցավոք, կան զոհեր․ տուժել է 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են», – գրել է Սոբյանինն իր Telegram ալիքում։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ ...
Կարդալ ավելին »ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ
2023թ. IV եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 974.66 մլն դրամով կամ 4.11%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 957.22 մլն դրամով կամ 7.21%-ով և կազմել 14.23 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 51.51 մլն դրամով կամ 1.00%-ով և կազմել 5.181 մլրդ դրամ, իսկ ...
Կարդալ ավելին »29000 և տուգանային 2 միավոր՝ լուսաթափանցելիության թույլատրելի չափը մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ խախտելիս
Լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար ապրիլի 5-ից սկսած նախատեսվելու է կրկնակիություն։ Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ «Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր: Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն ...
Կարդալ ավելին »114 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
114 տարեկանում մահացել է Վենեսուելայի բնակիչ, աշխարհի ամենատարեց տղամարդ Խուան Վիսենտե Պերես Մորան։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «114 տարեկանում անմահության գիրկն է գնացել Էլ Կոբրե քաղաքում ծնված Խուան Վիսենտե Պերես Մորան, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց տղամարդ: Իմ ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և Էլ Կոբրե քաղաքի բոլոր բնակիչներին», – գրել է Մադուրոն ...
Կարդալ ավելին »Գավառի մանկատան զբոսայգում կառուցված շինությունների նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
Գլխավոր դատախազությունում 2022 թվականին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող զբոսայգու տարածքից հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու, շենք շինությունների նկատմամբ կառուցապատողի օգտագործման և տիրապետման իրավունքը գրանցելու կադաստրային գործը: Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը: Գլխավոր դատախազությունից հայտնում ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ պատվիրակությունը Փարիզում կմասնակցի Փարաջանովի 100-ամյակի միջոցառումներին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով: Այցի ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում հյուրանոցի տակ հայտնաբերվել են 14-րդ դարի ամրոցի ավերակներ
Հնագետներն օրերս հայտարարել են Ֆրանսիայի Վանն քաղաքի հյուրանոցներից մեկի տակ 14-րդ դարի ամրոցի հայտնաբերման մասին, հայտնել է Fox News-ը։ Lagorce հյուրանոցի ներքին գավթի տակ հայտնաբերված ամրոցը, որը նույնականացվել է որպես Château de l’Hermine, 1380-ականներին կառուցել է Հովհաննես IV Նվաճողը: Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INRAP) պարզաբանել է, որ պեղումներն իրականացվել են 2023 թվականի գարնանից մինչև աշուն։ Ամբողջական և լավ ...
Կարդալ ավելին »AnTuTu. մարտի լավագույն սմարթֆոնները՝ Android օպերացիոն համակարգով
Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայք հրապարակել է Android օպերացիոն համակարգով աշխատող լավագույն սմարթֆոնների մարտ ամսվա ընտրությունը՝ հիմնված օգտատերերի կարծիքների վրա։ Առաջին տեղն զբաղեցրել է անցյալ տարվա առաջատար սմարթֆոն Samsung Galaxy S23 Ultra-ն ՝ միջինը 95,4% դրական գնահատականներով։ Նրան հաջորդում են iQOO 12 (95,35%) և Honor X50 GT (94,62%) սմարթֆոնները։ AnTuTu-ն նշել է, որ Honor X50 ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 118 հանցանք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել` 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման և խուլգանության՝ 7-ական, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, թմրանյութի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ