• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Քանաքեռավանցի եղբայրներն ու նրանց քույրը բռնություն են գործադրել պարեկների նկատմամբ և խուլիգանություն կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից: «Նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կանչով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի մեկնած պարեկների, ինչպես նաև նշված հասցեում հավաքված քաղաքացիների ...

Կարդալ ավելին »

Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, կարող են դասավանդել

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. նախնական մաքսային հայտարարագրման համակարգից օգտվողների թիվն աճել է 173%-ով

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողների թիվը և հայտարարագրերի քանակն անընդհատ ավելանում է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն, նշելով, որ միայն օգտվող ընկերությունների թիվն աճել է ավելի քան 173 տոկոսով։ «Բիզնեսն արդեն երկու տարուց ավելի է, որ օգտվում է նախնական մաքսային հայտարարագրի առավելություններից։ Ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները, մինչև ապրանքի Հայաստանի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով ներկայացնում են նախնական հայտարարագիր և 24/7 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պաշտպանության զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը. Նիկոլ Փաշինյանը՝ հունական Kathimerini-ին

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս – Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստում է լեռնահանքային աշխատողներին

Կապանի լեռնահարստացման կոմբինատը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում լեռնահանքային ուղղության աշխատողների համար, տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Մասնագիտական հմտությունները, աշխատանքի անվտանգության ոլորտում իմացությունը բարելավելու, ոլորտի նորամուծություններին, կիրառվող նոր մեթոդներին և չափորոշիչներին ծանոթացնելու նպատակով Կապանի լեռնահարստացման կոմբինատում արդեն շուրջ երկու ամիս վերապատրաստման դասընթացներ են անցկացվում «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունների լեռնահանքային ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանից կարող են չվերթներ լինել այլ երկրներ

Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում աստիճանաբար ուրույն տեղ են գրավում Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ օդային չվերթները: Այդ մասին տեղեկացնում է Զննգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ ««Սյունիք» օդանավակայանում առայժմ վայրէջք է կատարում միայն երկրի սրտից ժամանող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթներ բացվել նաև այլ երկրներ»,- նշված է ԶՊՄԿ ներկայացրած հաղորդագրությունում: Օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական ...

Կարդալ ավելին »

Կգործարկվեն սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգեր

Արդարադատության նախարարությունը շուտով կգործարկի սնանկության և հաշտարարության գործերով դատավարության էլեկտրոնային համակարգերը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Մշակվել են և շուտով կգործարկվեն սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը։ Մրցույթները կայացել են, հաղթողները ունենք, համակարգերը պիլոտային փուլում են գտնվում»,- ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու ՃՈ վճարումները կիրականացվեն անկանխիկ

Պայմանավորված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Կարդալ ավելին »

Չինաստանի Հայնան նահանգը պատրաստվում է ամենամյա Բոաո ասիական ֆորումին

Չինաստանի հարավային Հայնան նահանգի կուրորտային Բոաո քաղաքում մարտի 26-29-ը տեղի կունենա ամենամյա Բոաո ասիական ֆորումը (The Boao Forum for Asia (BFA)): Այս տարվա ֆորումը կանցկացվի «Ասիան և աշխարհը․ ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր պատասխանատվություն» խորագրի ներքո։  Բոաո ասիական ֆորումի շրջանակում նախատեսվում են պանելային և կլոր-սեղան քննարկումներ, ղեկավար անձանց մասնակցությամբ երկխոսություններ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի տարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումային էկոհամակարգին, խորացող ֆինանսական ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:1, 5:7, 7:6 հաշվով: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է:

Կարդալ ավելին »