• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

«Նեմրան» ներկայացրել է The Fool Moon երգի հոլովակը

«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերների դատին է հանձնել «The Fool Moon» երգը, որի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Կարեն Ամյանն է: «Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարը մարտի 25-26-ը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։

Կարդալ ավելին »

Էնիո Մորիկոնե․ օսկարակիր կոմպոզիտորը՝ Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը:  Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 207 հանցանք. գրանցվել է 28 ավտովթար, զոհվել է 4, վիրավորվել՝ 40 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 207 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 30, թմրամիջոցի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, ...

Կարդալ ավելին »

Վերջին 10 տարիներին տուբերկուլյոզի դեպքերի ցուցանիշը նվազել է մոտ 62 տոկոսով

2003 թվականից ի վեր Հայաստանում գործում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում կատարվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիվանդացության եւ մահացության  նվազեցումը:  Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը: «2023-ին ...

Կարդալ ավելին »

Կայուն զարգացման համար ՀՀ իրավական դաշտը պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին․ Վալերիա Ֆազիո

Այս օրերին Հայաստանում է BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչ, BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոն, որն այցելեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն։ BDO-ն գործում է 165-ից ավելի երկրներում, այդ թվում Հայաստանում՝ սկսած 2010-ից։ Ակտիվ գործունեություն է ծավալում հարկային, աուդիտորական, հաշվապահական, բիզնես-խորհրդատվական ոլորտներում, օժանդակում է նաև հանքարդյունաբերությանը։ Armhanq.com-ը մեր երկիր կատարած այցի մասին զրուցեց Վալերիա Ֆազիոյի հետ։ ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին 13.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.9 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար–փետրվարին 2023–ի հունվար–փետրվարի համեմատ ավելացել է 10.8 տոկոսով: Առևտրի շրջանառությունում տարվա առաջին 2 ամսում ավելացումը կազմել ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեի մի շարք առաջնահերթ ծրագրերի գծով լուրջ թերակատարումներ կան. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2023թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հիմնական դրույթները և հաշվետվության վերաբերյալ արված առավել էական եզրահանգումները.Այսպես՝Երևան քաղաքի 2023թ. բյուջեի փաստացի եկամուտները՝ 114.8 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճել են 33.2%-ով: Նշված աճին ամենամեծ նպաստումն ունեցել են «Այլ եկամուտներ» դասում ընդգրկված «Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ» հոդվածով ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է կարմրուկի 200 դեպք

Կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերը Հայաստանում հասնում են 200-ի։ Հոսպիտալացված է 18 հոգի։ Դուրս է գրվել 148 մարդ։ Հիվանդներից 123-ը երեխաներ են, 77-ը՝ մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Կրոկուսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի. «Բազա»

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144 մարդու։ Այս մասին տեղեկացրել է «Բազան»՝ հղում կատարելով աղբյուրին։97 մարդ հիվանդանոցում է։Մարտի 22-ի երեկոյան, մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլի» համերգից առաջ հրաձգությունը եւ հրդեհ էր սկսվել։

Կարդալ ավելին »