Ասիական ֆոնդային բորսաների հունվարի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.40%-ով և կազմել 35963.27 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 2510.03 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 2832.28 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 15308.69 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Այսօր Հրանտ Դինքի մահվան 17–րդ տարելիցն է
Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը։ Հրանտ Դինքը Թուրքիայի երևելի մտավորականերից մեկն էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ...
Կարդալ ավելին »Քերոբյանը եվրակոմիսարին ներկայացրել է խելացի անասնագոմերի կառուցման ծրագրերը
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք և ոսկու գին. 19-01-24
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունվարի 19-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 405.42 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.58 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 441.10 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 2.28 դրամով և կազմել 466.43 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 514.07 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել ...
Կարդալ ավելին »Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբը
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան – Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ: Այդմասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների ...
Կարդալ ավելին »Պապիկյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի շահույթը 2023-ին կազմել է մոտ 586 միլիոն դոլար
Ներկայացնում ենք «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում: Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023 թվականի համար: Զուտ շահույթ 2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12%-ով պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Բացի ...
Կարդալ ավելին »Բանկային համակարգում արձանագրվել է ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի աճ
Հայաստանյան բանկերը 2023թ. չորրորդ եռամսյակում արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 9.3%-ով, պարտավորությունները՝ 8.7%-ով, կապիտալը՝ 12.7%-ով: Ներկայացնում ենք 2023թ. չորրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. չորրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 9.3%-ով՝ կազմելով 9 193.74 մլրդ դրամ: ...
Կարդալ ավելին »Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»․ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ Այդ մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը ...
Կարդալ ավելին »Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի օգտագործումը
Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի կամ Հայաստանի դատարանների անվանումների, դրանց բոլոր հոլովաձևերի կամ դրանք ներառող բառակապակցությունների, ինչպես նաև «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը։ 2023 թվականի նոյեմբերի 27-ից ուժի մեջ է մտել Դատական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մասին օրենքը, որով սահմանվել է, որ այն կազմակերպությունները, որոնք իրենց անվանման մեջ օգտագործում են «դատավոր» բառը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ