ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 35,241.1 տոննա միս։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.6%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել 10,600.տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը աճել է 42.2%-ով և կազմել 2,247.4 տոննա։
Կարդալ ավելին »Նորություններ
Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար
Սաուդյան Արաբիան դեկտեմբերից կտրուկ կնվազեցնի նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրությունում։ Ասիայի համար մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը, կէժանանա 1.2 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Ըստ Saudi Aramco-ի՝ դրա գինը կլինի 1 դոլարով բարձր, քան Օմանի և Դուբայի նավթային զամբյուղի միջին գինը։ ԱՄՆ-ի համար նախատեսված բոլոր տեսակի նավթերի գները կնվազեն 0.5 դոլարով՝ ...
Կարդալ ավելին »Պարզեցվել է կենսաթոշակի նշանակման ընթացակարգը
Կառավարությունը պարզեցրել է կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։ Այսուհետև կենսաթոշակների նշանակման գործընթացը կարագանա, կկրճատվի քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ կընդլայնվի այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկը կընդլայնվի ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, ...
Կարդալ ավելին »Ղազախստանում հունիսից հոկտեմբեր ավելի քան 27 տոննա թմրանյութ է առգրավվել
Ղազախստանի իրավապահ մարմինները ավելի քան 27 տոննա թմրանյութ են առգրավել «Կարասորա-2025» («Կանեփ – 2025») գործողության ընթացքում, որն իրականացվել է հունիսից հոկտեմբեր ամիսներին՝ ուղղաթիռների և ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմամբ։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից։ «Գործողությանը մասնակցել են ոստիկանության, ՆԳՆ Ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարության աշխատակիցներ։ Ներգրավված են եղել ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակային կոորդինատներ։ Առգրավվել է ավելի քան ...
Կարդալ ավելին »Կապանում միջազգային չափորոշիչներով մարզադաշտ ունենալն առաջնային խնդիր է․ Վարդան Ջհանյան
«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ավելի քան 400 մլն դրամ հատկացնում է Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը, ինչի շնորհիվ մարզում 1000-ից ավելի պատանիներ զբաղվում են ֆուտբոլով: Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Սյունիք ՖԱ տնօրեն Վարդան Ջհանյանի խոսքով՝ ֆուտբոլիստները պետք է տեսնեն կարիերայի աստիճանական աճը` մինչև բարձրագույն լիգայում խաղալը, և այս պարագայում Կապանում միջազգային չափորոշիչներով մարզադաշտ ունենալն առաջնային խնդիր է:
Կարդալ ավելին »Արմեն Ստեփանյան. էներգախնայող տեխնոլոգիաները կարևոր են խոշոր բիզնեսի համար
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը Banks.am-ին – Պարոն Ստեփանյան, ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք Robust Armenia 2025 կոնֆերանսի գործընկերն է: Այս տարի կոնֆերանսն անց է կացվելու «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրի ներքո: Ի՞նչ եք կարծում՝ որքանով են Հայաստանում գիտակցում էներգաարդյունավետության կարեւորությունը: -Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, եւ դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, ...
Կարդալ ավելին »Ափնա-Հարթավան ճանապարհին բախվել են Nissan X-Trail-ն ու Opel Zafira-ն. կա 6 վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի և Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.6%
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.6%-ով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։ Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է 9.8% աճ։ Արդյունաբերության շարունակվող անկում Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 2,056 տրիլիոն դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 5.7%-ով։ Սեպտեմբերին, օգոստոսի համեմատությամբ, արձանագրվել է 5.1% աճ։ Շինարարության ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն կավելացնի անտիմոնիտի արտադրությունը
ԱՄՆ-ի հանքարդյունաբերական ընկերությունները կավելացնեն պաշտպանական ձեռնարկությունների կողմից օգտագործվող անտիմոնիտի արդյունահանումը, ՉԺՀ-ի՝ երկակի նշանակության որոշ ռազմավարական ապրանքների արտահանման արգելքի ներդրումից հետո այդ հանքանյութի պաշարների կրճատման պատճառով։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը։ Ըստ տեղեկությունների՝ նախորդ երկու տարիների համեմատ գներն աճել են չորս անգամ, այն բանից հետո, երբ Չինաստանը սահմանափակումներ է մտցրել դեպի ԱՄՆ այդ հանքանյութի արտահանման վրա։ Այն ...
Կարդալ ավելին »Մրոտ պատեր, չախտահանված պարագաներ. Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Հիմքը՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ