Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Այդ մասին հայտնեցին «Հայփոստ»-ից: 320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը (1925-2016թթ.): Նամականիշի վրա առկա են նաև «ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» և «ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, ...
Կարդալ ավելին »Նորություններ
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին
Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 14-ին: Այդ մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեից: Ըստ կոմիտեի հաղորդագրությունների՝ Օմանի և Կատարի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը վերոնշյալ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ Երևանում ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը ներկայացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր ...
Կարդալ ավելին »Բնապահպանական վճարները նվազել են․ բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի 2,012,814.3 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվար-սեպտեմբերին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 24․1%-ով և կազմել՝ 652,625.5 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 10․1%-ով և կազմել՝ 535,677.8 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 18․4%-ով և կազմել՝ 343,959.3 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային ...
Կարդալ ավելին »Բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի թիվը կազմել է 2181
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 2,181: 2025թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 1,524 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 69.9%-ը: Կոտայքում իրականացվել է 237 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 10.9%-ը: Լոռիում՝ 106 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4.9%: Արմավիրում իրականացվել է 81 առքուվաճառքի գործարք, ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը (տեսանյութ)
2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է ...
Կարդալ ավելին »Amazon-ը 3 տարում 1.4 միլիարդ եվրո կներդնի Նիդերլանդներում
Amazon.com Inc.-ը նախատեսում է 2025-2027 թվականներին Նիդերլանդներում ներդնել 1.4 միլիարդ եվրո։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ ներդրումները կուղղվեն ինչպես Amazon Web Services (AWS) ամպային բիզնեսի, այնպես էլ երկրի առևտրային գործունեության զարգացմանը։ Մասնավորապես, Amazon-ը մտադիր է ներդնել տեխնոլոգիաների և լոգիստիկայի բարելավման մեջ՝ կրճատելով առաքման ժամկետները և բարձրացնելով հարմարավետությունը։ Amazon-ը Նիդերլանդներում սկսել է գործունեությունը 2014 թվականին՝ էլեկտրոնային գրքերի վաճառքով։ 2020 թվականին ընկերությունը թույլ տվեց ...
Կարդալ ավելին »Հոկտեմբերին Հայաստան է այցելել 212 891 զբոսաշրջիկ
2025 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 212,891 զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 203,810։ 2025 թ․ հունվար-հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը ցանկանում է 10000 հոգանոց ռազմաբազա կառուցել Գազայի մոտ
ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են Գազայի հատվածի մոտակայքում 10,000 զինվորական տեղակայելու համար նախատեսված ժամանակավոր բազա կառուցելու հնարավորությունը, որպես Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի պահպանմանը վերահսկող օտարերկրյա զորքերի կայունացման ուժեր ստեղծելու ջանքերի մաս, հաղորդում է Bloomberg-ը։ Ռազմածովային նավատորմը նախապես որակավորված ընկերությունների ցուցակից գնահատված ծախսեր է պահանջում «ժամանակավոր, ինքնավար ռազմական բազայի» համար, որը «կարող է սպասարկել 10 000 զինծառայողի և ...
Կարդալ ավելին »Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 43/2) իրականացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ վիճակում, որոշ հատվածներում առկա են եղել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ