• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

Նավթի գները նվազել են. 04/11/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 60.90 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 64.74 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 04/11/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 24132.41 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 8109.79 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 9701.37 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.92%-ով և կազմել 1001.30 կետ:

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 04/11/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.62%-ով և կազմել 3989.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 47.89 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.99%-ով և կազմել 1572.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 04/11/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 47336.68 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 6851.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.46%-ով և կազմել 23834.72 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

2019-ից գյուղերում բացվել է մոտ 200 նոր մանկապարտեզ․ ԿԳՄՍ նախարար

2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախադպրոցական կրթական հաստատությունների զարգացման հիմնական արդյունքները։ Նախարարը նշեց, որ 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ։ «2019 թվականին գյուղական բնակավայրերում մենք ունեցել ենք 439 գործող մանկապարտեզ։ 2024 թվականի ավարտին արդեն ունեինք 630 գյուղական մանկապարտեզ՝ ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 5 միլիոն եվրո է ներդնում ՀՀ-ում միջուկային անվտանգության համար

Եվրոպական միությունը 5 միլիոն եվրո է ներդնում՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից: «Ֆինանսավորումը կուղղվի երկու հիմնական ուղղությամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև` Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ANRA, https://anra.am/ ) ու Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի (NRSC, https://nrsc-am.com/ ) մասնագիտական թիմերի աջակցմանը։ Միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում ավելի ապահով ...

Կարդալ ավելին »

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2026-ին կհատկացվի 8 մլրդ 285 մլն դրամ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 8 միլիարդ 285 միլիոն դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ինչպես նշել է նախարարը, այս գումարը 88 միլիոն 905 հազար դրամով պակաս է, քան 2025 թվականին։ Միևնույն ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին հաջորդ տարի նախատեսվում ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում արձանագրված հաջողության պատմությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն: «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում վարչապետն ընդգծեց՝ այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հաջողության պատմություններ, որոնց սկիզբը եղել է 2024 թվականին երկու երկրի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը:  «Իմ հանձնարարությամբ՝ մեր պետական մարմինները կազմակերպում են քաղաքացիական հասարակության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են գործակցության ամրապնդման հնարավորությունները

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 28-31-ը պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Այցի ընթացքում ՀՀ ...

Կարդալ ավելին »

Մշակութային ճամփորդություն Հայաստանում․ այց «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան»

Արագածոտնի մարզից նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք են ժամանել 51 փոքրիկներ, որոնք ճանաչողական շրջայց են կատարել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» և մասնակցել են «Ծիսական տիկնիկների պատմությունը» կրթական ծրագրին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։  «Փոքրիկների աչքերում թանգարան մուտք գործելուն պես հիացմունք կար․ նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին զբոսավարի պատմություններին՝ շրջելով ցուցասրահներով և ծանոթանալով երկու ժողովուրդների ...

Կարդալ ավելին »