• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Նորություններ

Ներդրողները գնալու են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են, համակարգերը՝ կայուն, երկիրը՝ պատրաստ ներդրումների (վիդեո)

Հոկտեմբերի սկզբին Ծաղկաձորում կայացավ Mining Armenia Forum-ը (Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում)՝ երկօրյա համաժողովը։ Համաժողովն աննախադեպ քանակի և աշխարհագրության միջազգային փորձագետներ էր բերել Հայաստան, որոնք հայտնի են ոչ միայն հանքարդյունաբերության, այլև հարակից՝ ֆինանսական և բնապահպանական ոլորտներում։ Մասնակիցներից մեկը միջազգային աշխարհահռչակ Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հանքարդյունաբերության և մետաղների տնօրեն Վաել Ջաբերն էր, որի դիտարկմամբ՝ աշխարհում ամենուր մետաղների պահանջարկն ավելանում է, և երկրները ուժեղ ...

Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում նոյեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5 աստիճան, վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում․ Շիրակ․ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +9+14, Կոտայքի լեռներ․ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +10+13, Կոտայքի նախալեռներ․ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15, Սևանա ...

Կարդալ ավելին »

Միլիարդների չարաշահումներ պետական ԲԷՑ-ում. «Սիվիլնեթ»

Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: Այս մասին գրում է Սիվիլնեթը, որը նաև տեսանյութ էթ հրապարակել։ ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։

Կարդալ ավելին »

Աշխատանքային հանդիպում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:

Կարդալ ավելին »

Արեգակի վրա բռնկումների աճի է սպասվում

Արեգակնային ակտիվությունը թափ է հավաքում, և 2025 թվականի նոյեմբերի 3-ին սպասվում է հետագա ուժեղացում: Ռուսաստանի ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ԻԿԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ բռնկումային ակտիվությունը կշարունակի աճել, ինչը կարող է ազդել տիեզերական եղանակի վրա: Սա հետևում է այսօր հրապարակված թարմ կանխատեսումից: Կանխատեսում նոյեմբերի 3-ի համար՝ հնարավոր խանգարումներ «Բռնկումային ակտիվություն՝ սպասվում է բռնկումային ակտիվության հետագա աճ: Գեոմագնիսական վիճակ՝ հնարավոր են ...

Կարդալ ավելին »

Դատախազությունն աշխատանքի է հրավիրում տնտեսագետների՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության համար

Գլխավոր դատախազությունը հայտարարում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի թափուր հաստիքի համալրման գործընթացի մեկնարկի մասին։ Վարչության տնտեսագետի վարձատրության չափը սահմանված է Կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 737-Ն որոշմամբ: Վարչության տնտեսագետը՝ ֆինանսներին առնչվող փաստերի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական դիրքորոշում և խորհրդատվություն. ճշգրտում և վերլուծում է չմշակված տվյալների բազաներ. տվյալների ճշգրտման նպատակով համագործակցում է բանկերի և այլ ֆինանսական ...

Կարդալ ավելին »

Մոլիբդենը կարող է դառնալ Հայաստանի արդյունաբերական նոր առաջընթացը. Տիգրան Ջրբաշյան

«Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր և կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մոլիբդենի արդյունահանմանն ու ֆերոմոլիբդենի արտադրությանը` նշելով պետության աջակցության անհրաժեշտությունը: Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ. «2024-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 17 հազ․տոննա մոլիբդենի խտանյութ, որից մաքուր մոլիդենի պարունակությունը շուրջ 8 հազար տոննա է, այս ցուցանիշով մենք աշխարհում 6-րդն ենք՝ զիջելով միայն Չինաստանին, Չիլիին, ԱՄՆ-ին, ...

Կարդալ ավելին »

Գերմանիայի փոխկանցլերը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից պողպատի ներմուծումը

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ հայտարարելով, որ Ռուսաստանից պողպատի ներմուծումը պետք է արագ և ամբողջությամբ դադարեցվի։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։  «Ռուսաստանում արտադրվող և ԵՄ-ում մշակվող պողպատե սալերը դեռևս ազատված են պատժամիջոցներից։ Դուք չեք կարող բացատրել մեր պողպատաձուլական արդյունաբերության ցանկացած աշխատողի, թե ինչու է Եվրոպան դեռևս բաց պահում ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 03/11/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները նոյեմբերի 3-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.31%-ով և կազմել 41,105,208.15 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.31%-ով և կազմել 107,422.47 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.76%-ով և կազմել 3,723.17 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.034659148 (-1.49%):Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 5.16%-ով և կազմել 529.01 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004924557 (-2.92%): ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 03/11/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ի դրությամբ հետևյալն են. ԱնկանխիկԱնկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 439.00 դրամ (-2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 443.50 դրամ (-0.50 դր.):Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.68 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ ...

Կարդալ ավելին »