Երևանում հոկտեմբերի 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 22-ի գիշերը, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։
Կարդալ ավելին »Նորություններ
Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները
Մեկնարկել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացները: Այդ մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե. Մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում Չափահաս եք Վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել Ոստիկանությունում՝ որպես հասարակական ...
Կարդալ ավելին »Ճամբարակում և հարակից բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վահան, Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, Ծափաթաղ, Ջիլ, Դրախտիկ, Արտանիշ, Աղբերք, Շողակաթ բնակավայրերում հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 119 հանցանք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 11 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 20-21-ը: Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է. 25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, ...
Կարդալ ավելին »Ակադեմիական քաղաքն առավել ուժեղացնելու է անհատի՝ ապագայի կանխատեսման բանաձևը. ՀՀ վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին, հանդես եկել «Կանխատեսել ապագան» խորագրով բանախոսությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, խոսելով Ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է, և «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է և անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն ...
Կարդալ ավելին »Գիտակրթական միջազգային համաժողովում քննարկվել է Հայաստանը տարածաշրջանային նորարարական հաբ դարձնելու թեման
Երևանում իր աշխատանքն է շարունակում «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա համաժողովը, որին մասնակցում են կրթության և գիտության ոլորտի մասնագետներ ու պատասխանատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներից։ Աշխատանքային երկրորդ օրվա առաջին պանելային քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումները ներկայացրին «Համալսարանները և գիտությունը որպես տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ» թեմայով։ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի գործադիր տնօրեն Ֆրիդերիկ Հետինգերն իր ...
Կարդալ ավելին »ԱԺ նախագահը քննարկում է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ
Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը:
Կարդալ ավելին »«Սլայմեր» խաղալիքը պարունակում է վտանգավոր բաղադրիչներ. ՇՎՏՄ-ն զգուշացնում է
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։ Կառույցից հայտնում են, որ իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի ...
Կարդալ ավելին »Բեռնատարների վարորդների բարձրացրած հարցն ընդգրկվել է ԵՏՀ խորհրդի առաջիկա նիստի օրակարգում
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը՝ կապված ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման հետ, որի համաձայն՝ առանց վիզայի ՌԴ մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Այդ մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի որոշումը կարևոր է խաղաղության օրակարգի առաջմղման գործում. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։ -Պարոն Գրիգորյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը: -Ինչ խոսք, ուրախ եմ և ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Հայաստանի ուղղությամբ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ