• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորություններ

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը վերահաստատում է խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու հանձնառությունը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված Եվրոպական միության առաքելությունը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իր հանձնառությունը: Այդ մասին գրառում է հրապարակվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում: «Եվրոպական միության առաքելության 200 անդամ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններն ու Կանադան, տեղում աշխատում են Հայաստանում։ Ամեն օր ու գիշեր մեր հատուկ խմբերը պարեկություն և մշտադիտարկում են իրականացնում Հայաստանի և ...

Կարդալ ավելին »

Շուտով Ադրբեջանի տարածքով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը. էկոնոմիկայի նախարար

Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»,- գրել է Պապոյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։ ՀՀ նախգահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը ...

Կարդալ ավելին »

Հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում  ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։  Ի սկզբանե նախատեսված էր, որ այս ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ Սենատը 11-րդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը վերջին շաբաթների ընթացքում արդեն 11-րդ անգամ մերժել է հանրապետականների կողմից առաջարկված օրինագիծն՝ ուղղված դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորմանը, որն այժմ մասամբ դադարեցված է։ Այդ մասին հաղորդում է The Hill-ը։  Քվեարկության ընթացքում հանրապետականների կողմից մշակված և ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված փաստաթղթին հավանություն է տվել Կոնգրեսի վերին պալատի 50 անդամ, դեմ է արտահատվել 43-ը։ Օրինագծի հաստատման համար պահանջվում ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրում տեղի է ունեցել Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

Կարդալ ավելին »

Հայաստանը Լեհաստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձին

Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:  «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ի.Շ.-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 տարեկանների թիմը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի ֆուտբոլի Մ-17 տարեկանների հավաքականը  հոկտեմբերի 23-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ակադեմիայում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Հոկտեմբերի 27-ին ընտրանին կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության առաջին փուլին: Ալեքսանդր Պետրոսյանը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին  Դարպասապահներ Սամսոն Հակոբյան – «Փյունիկ-09» Նարեկ Նազարեթյան – «Ուրարտու-09-1» Պաշտպաններ Բորիս Ավանեսյան – «Ակադեմիա-09»   Քոլին Մուլինս – «ԼԱ ...

Կարդալ ավելին »

Կապանի ԼՀԿ-ն պատասխանատու գործընկերոջ և վստահելի գործատուի համբավ է ձեռք բերել․ Սյունիքի մարզպետ

Կապանի ԼՀԿ- ի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը և ընկերության ղեկավար կազմը ընդունեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության գործունեության ռազմավարությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց հանքարդյունաբերության կարևորությունը մարզի համար` ընդգծելով հատկապես փաստը, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը Սասուն Ավետիսյանի ղեկավարության ընթացքում հասցրել է ձեռք բերել այնպիսի ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան պատրաստ է 135 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայում զորքերի տեղակայման համար

Մեծ Բրիտանիան չի հրաժարվում Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարից մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Զորակազմի տեղակայման արժեքը գնահատվում է ավելի քան 100 միլիոն ֆունտ (135 միլիոն դոլար)։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ «Խաղաղությունը հնարավոր է։ Եթե (ԱՄՆ) նախագահ Թրամփը կարողանա հասնել խաղաղության, ապա մենք պատրաստ կլինենք օգնել երաշխավորելու այդ խաղաղությունը երկարատև ժամկետով։ Դա մեզնից ...

Կարդալ ավելին »