Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ հաստատմամբ և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկայի համատեքստում իրականություն է դառնում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ունենալով ոչ միայն Հարավային Կովկասի, այլ ավելի լայն տարածաշրջանի դինամիկան փոխելու ներուժ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Գլոբալ դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի ժամանակ։ «Շատ խորհրդանշական է, որ «Գլոբալ դարպասներ» առաջին ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց ...
Կարդալ ավելին »Նորություններ
Վրաստանի նախագահի նստավայրը գրավելու փորձի համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական նստավայրը գրավելու փորձին մասնակցելու համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին արդեն մեղադրանք է առաջադրվել: Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ։ Մասնավորապես, ընդդիմադիր ակտիվիստ Նանա Սանդերին, որը ներկայում նախնական կալանքի տակ է, մեղադրանք է առաջադրվել խմբային բռնություն կազմակերպելու և Թբիլիսիում ռազմավարական օբյեկտ գրավելու փորձ կատարելու համար։ «Սոցիալական ցանցերի միջոցով Սանդերը ակտիվորեն բռնության ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի առաջատարները Հայաստանում են՝ ուսումնասիրելու երկրի ներուժը
Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտը միավորող MANOR տնտեսական շահերի միավորումը Հայաստանում է՝ անցկացնելու 30-րդ տարեկան համագումարը, որը մեծ հնարավորություն է ֆրանսիացի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու, Ֆրանսիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու տեսանկյունից։ MANOR-ը միավորում է Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի 80 ընկերություն՝ ունենալով 450 ֆիզիկական վաճառքի կետ և 2,5 միլիարդ եվրո տարեկան շրջանառություն։ Սա Հայաստանի համար կարևոր տնտեսական միջոցառում է, քանի որ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 1 մլրդ 582 մլն դրամ կտրամադրի մարզերի 26 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
2025 թվականի պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին կտրամադրվի 1 միլիարդ 582 միլիոն 206 հազար դրամ՝ 24 համայնքներում իրականացվող 26 ծրագրերի համաֆինանսավորման համար։ Կառավարության նիստում այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր սուբվենցիոն ծրագրերի փաթեթը։ «Բաշխվածությունը հետևյալն է․ Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր (153.7 մլն դրամ), Արարատում՝ 2 ծրագիր (210.9 մլն դրամ), Արմավիրում՝ ...
Կարդալ ավելին »Այս տարի 200 հազար տոննա խաղող կմթերվի. նախարար
Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200 հազար տոննայի։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մթերողներին աջակցության նոր նախագիծը։ Նախարարի խոսքով՝ խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով։ Նա նշեց, որ դրանք լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ...
Կարդալ ավելին »Կարկուտից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան կառավարությունից
Վերջին տարիներին կարկուտի հաճախականությունն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են, ինչի հետևանքով գյուղատնտեսությանը հասցվել են մեծ վնասներ։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ «2024 թվականին կարկտահարության ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-10-ը աշխատանքայի այցով կգտնվի Տաջիկստանում՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին: Այդ մասին նշված է e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն և Իրանը շփման մեջ են հնարավոր գործարքի շուրջ. Թրամփ
Իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո Միացյալ Նահանգները և Իրանը քննարկում են հնարավոր գործարքի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Կատարելով դա (հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին – խմբ.) մենք այժմ գտնվում ենք այն փուլում, երբ Իրանը, ես և մի քանի այլ մարդիկ քննարկում ենք գործարքը: Դա շատ ուրիշ ...
Կարդալ ավելին »Վահագն Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Կառավարության հերթական նիստում հաստատվեց Վահագն Արսենյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշումը։ Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։«Կաշխատեմ հանուն պետության և Վայոց ձորի մարզի։ Շնորհակալ եմ»,- եզրափակեց նա։ ՀՀ կառավարության նիստի ընթացքում որոշում կայացվեց նաև Կոլյա Միքայելյանին Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։
Կարդալ ավելին »Պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 8.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 185,654.7 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 8.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 6.7%-ով և կազմել 7,487.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 13%-ով՝ կազմելով 9,927.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 32.6%-ով և կազմել 1,977.6 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ