Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ երկիրը ձգտելու է միջազգային զինադադարի հասնել Միլանում և Կորտինայում կայանալիք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, հայտնում է Ansa-ն։ «Մենք պետք է լինենք խաղաղության կողմնակիցները»,- հայտարարել է Տայանին Հռոմում կայացած «Իտալիա–Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան» 12-րդ համաժողովի շրջանակներում։– «Մենք աջակցում ենք ԱՄՆ-ին (Գազայի վերաբերյալ) ծրագրերում և ինչպես ասել է ...
Կարդալ ավելին »Նորություններ
Ասիական ինդեքսներ․ 08/10/25
Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 47950.88 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 3227.91 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3882.78 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 26957.77 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 08/10/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 382.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.41 դրամով և կազմել 446.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0624 դրամով և կազմել 4.6668 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 513.68 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Թրամփը չի բացառել Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ինչ-որ իմաստով» որոշում է ընդունել Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Կարծում եմ՝ ես, ընդհանուր առմամբ, ինչ-որ իմաստով որոշում կայացրել եմ», – ասել է նա՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան պատասխանելով լրագրողների հարցերին։ Թրամփը չի ասել, թե կոնկրետ ինչ որոշում է ընդունել, սակայն հավելել է, որ կցանկանար իմանալ, թե ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն ներկայացրել է իր կայուն զարգացման հաշվետվությունը
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը: Հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում կոմբինատը վերահաստատել է «նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։ «Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետեւողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։ Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI, SASB եւ ...
Կարդալ ավելին »Volvo-ն վաճառել է միլիոներորդ լիցքավորվող հիբրիդը
Շվեդական Volvo Cars ընկերությունը հասել է կարևոր հանգրվանի՝ շարժվելով դեպի ամբողջական էլեկտրիֆիկացում։ Ընկերության լիցքավորվող հիբրիդները (PHEV) կազմում են նրա համաշխարհային վաճառքների մոտ 25%-ը։ 2025 թվականի սեպտեմբերին Volvo Cars-ը իր հաճախորդին փոխանցել է միլիոներորդ PHEV ավտոմեքենան։ Սա նշանակալի ձեռքբերում է այն ընկերության համար, որը դեռևս օգտագործում է հիբրիդային տեխնոլոգիան՝ որպես միջանկյալ փուլ դեպի ամբողջովին էլեկտրական ապագա։ 2025 թվականի առաջին կեսին Volvo-ի ...
Կարդալ ավելին »Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,87 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,869 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 244.5 մլրդ դրամով կամ 15.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,929 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 12.9%-ով կամ 220.6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 23.9 մլրդ դրամով և ...
Կարդալ ավելին »Ոսկին շարունակում է թանկանալ
Ոսկին արագորեն թանկանում է: Սա պայմանավորված է պաշտպանական ակտիվների նկատմամբ աճող պահանջարկով։ Comex բորսայում դեկտեմբերի ֆյուչերսները բարձրացել են 1.5%-ով՝ հասնելով 3965.4 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։ Տարեսկզբից ոսկին արդեն թանկացել է մոտ 1.5 անգամ։ Ոսկու նկատմամբ պահանջարկը, որը համարվում է «ապահով ներդրում», շարունակում է բարձր մնալ՝ կապված ԱՄՆ կառավարության աշխատանքի կասեցման և Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի հետ։ ԱՄՆ-ի պետական կառույցները դադարեցրել են ...
Կարդալ ավելին »Շիրակում 37-ամյա գյումրեցու խորդանոցում մոտ 1,5 կգ մարիխուանա են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 37-ամյա բնակիչը օգտագործում և տանը կից խորդանոցում պահում է թմրամիջոց: 37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու՝ Աբովյան փողոցում գտնվող տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 1 կգ 461 գրամ մարիխուանա։
Կարդալ ավելին »Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ