• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանում կընդլայնվեն էլեկտրամոբիլների սեփականատերերի հնարավորությունները

Հայաստանում էլեկտրամոբիլների սեփականատերերի համար հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Ինչպես նշել է պատգամավորը, վերջին տարիներին, ՀՀ Կառավարության կողմից իրականացված պետական քաղաքականության շնորհիվ, հանրապետությունում էլեկտրամոբիլների թիվը զգալիորեն ...

Կարդալ ավելին »

ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց ու կանանց դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 4  ներկայացուցիչ:  Շանթ Սարգսյանը 68-րդ տեղում է,  Ռոբերտ Հովհաննիսյանը` 100-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 13-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ:

Կարդալ ավելին »

Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական՝ 1775

Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով: Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ռեզիդենտների բանկային ավանդները և հաշիվներն աճել են 141 տոկոսով. Փաշինյան

Պետք է արձանագրեմ, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից, մասնավորապես, օրինակ, ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով. այսինքն՝ խոսքը գումարի մասին է: Ֆիզիկական անձանց դեպքում հաշիվները և ավանդները աճել են 125 տոկոսով, իրավաբանական անձանց դեպքում հաշիվները, շրջանառությունը աճել է 175 տոկոսով 2017 թվականի համեմատ: Սրանք կոնկրետ ցուցանիշներ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Ռուսաստանից հրուշակեղեն ներմուծողների խոշորագույն տասնյակում է

2025 թվականի առաջին 7 ամիսներին Ռուսաստանը մոտ 36 հազար տոննա շաքարային հրուշակեղեն է արտահանել՝ ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդում է Ագրոէքսպորտը։ 2025 թվականին արժեքային արտահայտությամբ խոշորագույն ներմուծողը Ղազախստանն է, որին բաժին է ընկնում արտահանման 26%-ը։ Խոշորագույն ներմուծողների տասնյակում է հայտնվել նաև Հայաստանը։ Շաքարային հրուշակեղենը ներառում է մարմելադ, ծամովի կոնֆետներ, մաստակներ և նմանատիպ այլ ապրանքներ:

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան

Հայաստանում օգոստոսի 27-28-ը կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։ Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։  Ակցիայի օպերատորներն են «Ռոսկինո»-ն և Ռուսաստանի կինոյի ֆոնդը։  «Կինոյի գիշեր» ակցիան նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։  Նշվում է, որ այս տարի հոբելյանական 10-րդ ակցիայի ծրագրում ներառված է 4 ֆիլմ, որոնք անվճար ցուցադրվելու ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է ավարտված համարել․ Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է ասել, որ ավարտված է և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։ «Մենք հասանք մեր ուզածին, ատելի Մինսկի խումբն արդեն ապրում է իր վերջին օրերը։ Փաստացիորեն այն անգործունակ էր և չէր կարող գործել։ Սակայն իրավաբանորեն այն գոյություն ուներ և հիմա մոտենում է ...

Կարդալ ավելին »

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մոտ 11 տոկոսով աճել է

Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  «Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան են ժամանել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները. մայիսին՝ 181436, հունիսին՝ 215253 հուլիսին՝ 263592։  Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը ՄԹ-ի հետ. Պապոյանը՝ Գալագերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Գալագերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված ...

Կարդալ ավելին »

Զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. մայիսի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 790,328 մարդ, այդ թվում 219,839 պետական և 570,489 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. մայիսին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...

Կարդալ ավելին »