Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում կհաստատվի Ֆրանկոֆոնիայի միջազգային ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանն ու Սինգապուրն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն են ձեռք բերել
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի ...
Կարդալ ավելին »Մոսկվայի անվտանգության համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այդ մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։ «Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն ...
Կարդալ ավելին »Հայաստանում վայրի կենդանիների փրկությունը դառնում է իրականություն
Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուծման համար պետությունն ու բնապահպանական կազմակերպությունները ձեռք մեկնեցին միմյանց:Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում կարևոր հանդիպում կայացավ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Հանդիպմանը մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ներկա ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների մասին։ Այդ մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։ Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին: «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են ...
Կարդալ ավելին »Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես ...
Կարդալ ավելին »Հայաստանը մասնակցել է Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին
Հայաստանը՝ ի դեմս Մշակույթի զարգացման հիմնադրամի, Լոնդոնում մասնակցել է Բրիտանական թանգարանի միջզագային վերապատրաստման ծրագրի խորհրդի առաջին նիստին։ Նիստին Հայաստանը ներկայացրել է հիմնադրամի միջազգային հարաբերությունների ղեկավար Հայկ Մկրտչյանը։ Լոնդոնում գտնվելու ընթացքում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի առաջատար թանգարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցություններ և համատեղ ծրագրեր։ Հատկանշական է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Լիզա Սփրինգերի, ...
Կարդալ ավելին »Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 298 879 դրամ
2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 298,879 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 219,542 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․4%-ով և կազմել 330,270 դրամ։
Կարդալ ավելին »Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ֆրանսիացի երիտասարդ դիվանագետներին
այաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամները՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հյուրընկալել են Գեղարքունիքի մարզ այցելած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և վերջինիս ղեկավարած պատվիրակության անդամներին։ Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Honoured to welcome newly graduated French diplomats, led by H.E. Amb. @O_Decottignies . They were briefed on #EUMA mandate & met with our ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ