• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Հայաստանը 1,5 անգամ ավելի միրգ և բանջարեղեն է մատակարարում Ռուսաստան

Հայաստանը Ռուսաստան է մատակարարել 103,4 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (69,6 հազար տոննա): Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ին։ Ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հանդիպել էլ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ: «Ռոսսելխոզնադզորը» նաև նշել է Հայաստանից ծաղիկների մատակարարումների ավելացման մասին: Տարեսկզբից դրանք մատակարարվել են ավելի քան 71,1 ...

Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային կապերի նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այդ մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պարենով ինքնաբավ 50 երկրների շարքում է

186 երկրներից 154-ը կարող են ներքին արտադրության միջոցով բավարարել իրենց 7 հիմնական սննդային խմբերից 2-5-ի (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սննդամթերք, միս, ձուկ և կաթնամթերք) պահանջարկը։ Դրա մասին հայտնում է Nature Food-ը։ Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ պարենային խմբերում, այն դեպքում, երբ Չինաստանը և Վիետնամը կարողացել են ապահովել հիմնական սննդային խմբերից միայն վեցը։ Վեց երկրներ, հիմնականում Մերձավոր Արևելքում՝ Աֆղանստանը, ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել ավելի քան 215 հազար զբոսաշրջիկ

Այս տարվա հունիսին  Հայաստան է այցելել 215 հազար 253 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով նկատելի աճ.  2024թ․ հունիսին Հայաստան էր այցելել 180,718 զբոսաշրջիկ։  Այդ մասին հայտնում են ՀԶբոսաշրջության կոմիտեից։  Կոմիտեն նաև հայտնել է, որ 2025 թվականի  հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%), Իրանից (8.5%), ԱՄՆ-ից (1,84%)  և Չինաստանից (1,74 %): 

Կարդալ ավելին »

Հայաստանն աշխարհի մոլիբդեն արտադրող երկրների թոփ 10-ում է

Հայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է։ Հաշվի առնելով փաստը, որ հանքարդյունաբերական արտադրանքի հանդեպ պահանջարկն աճում է՝ մեր երկիրը արագ տեմպերով ամրապնդում է իր դիրքերը աշխարհի քարտեզում։ Մանրամասները` տեսանյութում․

Կարդալ ավելին »

Չինաստանում եւ Հայաստանում հիմնադրվել է Հայ‑չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը

Չինաստանի Սիանքաղաքում ( Xi’an Daxing հիվանդանոցում) բացվել է հայկական անկյուն, որտեղ հիմնադրվել է «ԷԼԶԱ» հայ-չինական բժշկական կոնսուլտատիվ կենտրոնը։ Նախաձեռնության հիմնադիրներն են երկու հայտնի գործարարներ՝ Վարդան Հովսեփյանը և Մարկոս Արզումանյանը, ովքեր իրենց բազմամյա փորձը և միջազգային կապերը միավորել են՝ ստեղծելու առողջապահական նոր մոդել հայաստանցիների համար։ Վարդան Հովսեփյանը Հայաստանի առաջատար արևային էներգետիկայի ընկերություններից մեկի՝ «ԷկոՎիլ Հոլդինգ»-ի համահիմնադիրն ու տնօրենն է։ Նրա ղեկավարությամբ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ԵՄ առաքելությունը հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այդ մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում կատարած գրառման մեջ։  «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է առաքելության գրառման մեջ։  Around the clock, our patrols 🚓 🏔️ monitor ...

Կարդալ ավելին »

Հայաստանի որոշ մարզերում նախատեսվում է զբոսաշրջային հեռանկարային կլաստերներ ստեղծել

Գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Հայաստանի տարբեր մարզերում զարգացնելու նպատակով Արենին, Դիլիջանը, Դվինը, Գյումրին, Ջերմուկը, Գորիսը և Եղեգիսը նախատեսում է վերածել զբոսաշրջային լուրջ կլաստերների։ Այդ մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր՝ վարկային համաձայնագրի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկե­րության խորացումը. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձից, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նոր նախագիծ է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ

ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia»  կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց  համագործակցության եռակողմ պայմանագիր: Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ծրագրերի  գործունեության իրականացմանը և  ճանաչվում է որպես «Դասավանդի՛ր, Հայաստանի» պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ...

Կարդալ ավելին »