Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստ «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարի առաջատարների թվում են: Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարի երրորդ տուրից հետո Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուէլ Պետրոսյանն առաջատարների թվում են՝ վաստակելով 3-ական միավոր: «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ:
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթել է Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկության իր ենթախմբում
Մոլդովայում շարունակվում է թենիսի Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը: Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալինա Սողոմոնյանը (7:6 6։1) և Անի Ամիրաղյանը (4։6, 6։3, 6։4)։ Մենախաղերում պարտությունից հետո Մալթայի հավաքականը հրաժարվել է զուգախաղից։ Մալթայից բացի Հայաստանի հետ նույն խմբում էին ընդգրկված նաև Անդորրայի ու ...
Կարդալ ավելին »Հայաստանը իր դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում
Հայաստանի կառավարությունը Բրյուսելում նոր շենք է գնել Բելգիայում ՀՀ դեսպանության համար։ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ «Ձեռք է բերվել Rue d’Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է ...
Կարդալ ավելին »Հայաստան է ժամանել 386,741 զբոսաշրջիկ, որից 45.7%-ը՝ Ռուսաստանից
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանել է 386,741 զբոսաշրջիկ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 49,034-ով կամ 11․3%-ով։ Մասնավորապես, ժամանած զբոսաշրջիկների 32.8%-ը կամ 126,708-ը տեղավորվել են հյուրանոցներում, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 4․7%-ով։ Մնացած 67․2%-ը կամ 260,033 զբոսաշրջիկը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել ...
Կարդալ ավելին »Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից. նոր զեկույցը նախանշել է անհրաժեշտ բարեփոխումները
Հայաստանը կլիմայի փոփոխության հետ առնչվող բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ը ռիսկերը մեղմելու համար կարևորում է բնական գազի օգտագործման նվազեցումը, փոխարենը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և մի շարք այլ քայլեր: Հունիսի 13-ին Երևանում կայացավ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը: «Հայաստանն իր զարգացման առումով առանցքային խաչմերուկում է գտնվում: ...
Կարդալ ավելին »Հայաստանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ (խմբ. ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ) այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները ...
Կարդալ ավելին »Հայաստանը վերահաստատել է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման ...
Կարդալ ավելին »Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի: Այդ մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է ...
Կարդալ ավելին »Ստեփանավանում կկազմակերպվի Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 5-ը Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 5) կկազմակերպվի Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես՝ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ։ Ներկայացվելու են տարբեր պատմական ժամանակաշրջանների նմուշներ՝ ներառյալ Արտաշեսյանների թագավորության, Կիլիկյան Հայաստանի, Ցարական Ռուսաստանի, Սովետական միության, ինչպես նաև Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների թողարկած դրամական նշանները և Կենտրոնական բանկի ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մայիսի 29-ից հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» (ԱՄՆ)Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ