• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: Հայաստան

Ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի

Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է և դրանց հնարավոր ռիսկերի նվազեցումը։ «Առաջին կարգավորումը վերաբերվում է ճանապարհային անվտանգության աուդիտին։ Մենք սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացումը ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով․ ԿԳՄՍ նախարար

Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ Հայաստանում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Համաձայն վերջին մարդահամարի տվյալների՝ 15-ից 19 տարեկան երիտասարդների 20,6 տոկոսը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-ից 24 տարեկան ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում

Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Չեխիայում և Ղրղզստանում։ Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդների մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Չեխիայում ռազմական կցորդ ունենալու մասին նախագծի մեջ նշված է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու ...

Կարդալ ավելին »

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ․ ՊԵԿ

 Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։ «Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները

 Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի գործիքային մշակումները թավջութակի և նվագախմբի համար:  Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել նվագախմբի «Ֆեյսբուք»-ի էջում: Սիմֆոնիկ նվագախումբը մշակումները կթողարկի՝ համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոմայի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, հնչյունային ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի հետ: Մշակումները կթողարկվեն Deutsche Grammophon ձայնագրման ընկերության պիտակով:

Կարդալ ավելին »

Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4,4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 54,974.6 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 0.4%-ով և կազմել 11,915.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.8% և կազմել 2,342.5 տոննա։

Կարդալ ավելին »

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան – Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ: Այդմասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների ...

Կարդալ ավելին »

Պապիկյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդալ ավելին »

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Զագրեբում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Օրակարգում է եկկողմ համագործակցության ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, այդ թվում` ԵՄ շրջանակներում գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ: Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։

Կարդալ ավելին »

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արդար խաղաղության հաստատմանը․ Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմը շատ ակտիվ, հաստատակամորեն և հետևողականորեն աշխատել է և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Դրա մասին են վկայում նաև մեր գործողությունները։ Ես նույնիսկ կարող եմ թվարկել այն աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացվել է Ռուսաստանի ...

Կարդալ ավելին »