Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ (գծապատկեր 1): Armenpress-ը համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Վրաստանի միջև զբոսածրջության ոլորտում։ Գծապատկեր 1․ 2022 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը՝ ըստ դոնոր-տարածաշրջանների՝ տոկոսով արտահայտված Աղբյուր՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչություն, 2023 ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 3 մասնակից
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանն ունի միայն 3 ներկայացուցիչ:Հարավային Կորեայի Գանգվոն քաղաքում մեկնարկող ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Ֆենյա Գալստյանը, Արմեն Մարգարյանն ու լեռնադահուկորդ Հակոբ Հակոբյանը:Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն ընդունում է Հարավային Կորեայի Գանգվոն քաղաքը` հունվարի 19-ից փետրվարի 1-ը: 4-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան 2018 թվականի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի համար նախատեսված ենթակառուցվածքներում: Խաղերում ընդգրկված է 15 ...
Կարդալ ավելին »Հայաստանը ԵՄ-ում առանց թույլտվության բնակվողների հարցով ստացել է 411 հետընդունման հայց
Հայաստանը Եվրամիության երկրներից նախորդ տարի ստացել է 411 հետընդունման (ռեադմիսիայի) հայցեր՝ դրական պատասխանի արժանացնելով դրանց ավելի քան 92 տոկոսը: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը: Հունաստանի ԱԳ նախարարը ...
Կարդալ ավելին »Հայաստանից ադամանդի արտահանումն աճել է
Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 30%-ով ավելի շատ ադամանդ, քան 2022-ին: 2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է ադամանդ արտադրողների համար: «Հայ-Ալմաստը» 58 միլիոն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Աճում են ադամանդի թե՛ արտադրական, թե՛ արտահանման ծավալները: Զարգանում է նաև ոսկերչությունը: Նախատեսվում է նաև ոսկու վերարտահանման պետական տուրք սահմանել:
Կարդալ ավելին »Հայաստան զբոսաշրջային այցելերն աճել են 39%-ով
2023 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն Հայաստան, ինչը 39%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: Ինչպես հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ նախարարության, լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել
Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական ...
Կարդալ ավելին »Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեխիայի հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Չեխիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայում, մարտի 26-ին: Մարզադաշտի ու հանդիպման ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարդալ ավելին »Հայաստանն առողջապահության ոլորտում ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի
Հայաստանն ամբողջովին անցնում է էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նախ նշեց, որ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի 17 միջոցառումների փոխհատուցումը կիրականացվի պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Ավանեսյանը հիշեցրեց, որ այսօր արդեն օֆերտային սկզբունքով բաշխվում է 27 միջոցառմամբ հատկացված գումարի 44 տոկոսը, որը կազմում է մոտ 52 միլիարդ դրամ: «Նշված փոփոխության արդյունքում, բացի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ