Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվում է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ին նիստում, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը։ «Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: Կառավարությունը ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Վրաստանից Հայաստան նավթամթերքի արտահանումն աճել է
Վրաստանում արդյունահանվող նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ այս տարի 10 ամսում երկրից արտահանվել է 15,542 մլն դոլարի տեղական նավթ և նավթամթերք: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Նույն տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 10,831 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի 10 ամիսներին՝ 6,649 մլն դոլարի արտադրանք: Այս տարի վրացական նավթն ու նավթամթերքը ...
Կարդալ ավելին »Հայաստանում նախատեսում են բացառել ոչ ԵԱՏՄ համարներով երկար ժամանակ մեքենա վարելը
Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակում երկրում ավտոմեքենա վարելը: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման հարցին: «Էկոնոմիկայի նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել: Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն արդեն այնպիսի կարգավորումներ, որն ուղղակի կբացառի ոչ ԵԱՏՄ համարանիշերով ...
Կարդալ ավելին »Տնտեսական լրագրողների ակումբն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մրցանակներ հանձնեցին լրագրողներին
Դեկտեմբերի 19- ն կայացավ Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ 2023թ․ մայիսին համատեղ հայտարարած «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» թեմայով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, մինչ այդ մրցույթն ամփոփվել է 48 լրատվամիջոցի շրջանում իրականացրած մոնիթորինգի արդյունքում։ Լրագրողների ներկայացրած նյութերից բացի, ընտրվել էր նաև 25 կայքի մոտ 60 լրագրողական աշխատանքր, ...
Կարդալ ավելին »Երկու օրով կչեղարկվեն Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները
«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 20 և 21 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները: «ՀԿԵ» ՓԲԸ հայցում է Ձեր ներողամտությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »2024-ին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան. Քերոբյան
2024 թվականի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։Նրա խոսքով, ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե պատրաստ է։ «Հայաստանում նման գործարան չի եղել։ Միաժամանակ, արտադրությունն ինքնին լինելու է բարձր տեխնոլոգիական»,- ասաց նախարարը։ Գործարանը, ինչպես նշեց Քերոբյանը, կառուցվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանում գինու արտադրությունն աճել է 15.7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 11,061.3 հազար լիտր գինի, որից 1,105.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 15.7%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 54.4%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 32.0%-ով և կազմել 508.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է ...
Կարդալ ավելին »Հայաստան վերադարձված գերիներին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան
«Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ...
Կարդալ ավելին »Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը
Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել ...
Կարդալ ավելին »«Խաղաղության խաչմերուկը» կօգնի մեծացնել Հայաստանի և Ադրբեջանի՝ դեպի ծով ելքի հնարավորությունները․ Փաշինյան
Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգտակար լինել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար: Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։ Վարչապետն ասել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով Հայաստանի կառավարությունը իր մոտեցումներն ամբողջացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ