• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԿԲ՝ դոլար, ռուբլի, եվրո և ոսկու արժեք. 24/02/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին բանկի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.90 դրամով և կազմել 394.41 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.46 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 412.67 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 438.67 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 498.77 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է ...

Կարդալ ավելին »

Զորամասի՝ հրդեհի հետևանքով վնասված խոհանոցը վերանորոգվել է. ՊՆ

Պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում փետրվարի 19-ին  բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին հայտնուն են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ  պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվե

Կարդալ ավելին »

Մարտի 1-ից նույնականացմամբ դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը:  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ kառավարության որոշմամբ թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար. «2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և ...

Կարդալ ավելին »

Al Jazeera. Գազայում ավելի քան 500 կրթօջախ է ոչնչացվել հակամարտության ընթացքում

Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով հարյուրավոր ուսումնական հաստատություններ են ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ իսրայելցի զինվորականները պաղեստինյան անկլավի հրետակոծման և ռմբակոծման ժամանակ ավերել են տեղի ավելի քան 500 դպրոցներ, համալսարաններ և քոլեջներ՝ հազարավոր պաղեստինցիների զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Հեռուստաալիքը նշել է, որ իսրայելցի զինծառայողները հաճախ նպատակաուղղված ձեւով ոչնչացրել են ուսումնական հաստատությունները, այդ թվում կրթական համալիրը եւ համալսարանը Գազա քաղաքում։

Կարդալ ավելին »

Կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2020 թվականի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը՝ մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ։ Ըստ գործող կարգավորման՝ 2020 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ պետությունն ամեն ամիս 300 հազար դրամ էր տրամադրում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, սակայն աջակցության ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբեր։ Փոփոխությունների արդյունքում աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի փետրվար ...

Կարդալ ավելին »

Լոնդոնում անշարժ գույքի գները նվազել են

Լոնդոնում անշարժ գույքի միջին գինը 2024 թվականի դեկտեմբերին կազմել է 549 հազար ֆունտ ստեռլինգ (692 հազար դոլար)՝ անփոփոխ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ: Իրական արտահայտությամբ, այսինքն, հաշվի առնելով գնաճը, բրիտանական մայրաքաղաքում անշարժ գույքի գները տարեկան կտրվածքով նվազել են 2.7%-ով։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են 4.6%-ով և կազմել 268 հազար ֆունտ, ինչն ամենաարագ տեմպն է 2023 թվականի ...

Կարդալ ավելին »

«Սյունիք-Քաջարանը» փոքրիկ ֆուտբոլասերներին հրավիրում է անվճար մարզվելու

«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերների, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում: Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր ...

Կարդալ ավելին »

Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու կանոնները

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս: ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև.  Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:  Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է ...

Կարդալ ավելին »

Forbes-ը ներկայացրել է Ռունետի 30 ամենաթանկ ընկերությունները

Forbes-ը ներկայացրել է Runet-ի 30 ամենաթանկ ընկերությունների ամենամյա վարկանիշը։ Վարկանիշի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Yandex-ը (16.4 մլրդ դոլար), Ozon-ը (8 մլրդ դոլար) և Wildberries-ը (6․6 մլրդ դոլար): Հաջորդը եկան Avito-ն, Cloud.ru-ն, Kaspersky-ն և HeadHunter-ը: 1C-ն հինգերորդ տեղից տեղափոխվել է իններորդ: VK-ն չհայտնվեց լավագույն 10-յակում, իր ութերորդ տեղը զբաղեցրեց SKB Kontur-ը: Հրատարակության գնահատականի համաձայն՝ SKB Kontur-ի արժեքը, որը բիզնեսի համար ...

Կարդալ ավելին »

Bitcoin. փոխարժեքն այսօր. 24/02/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 24-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.50%-ով և կազմել 38,336,811.46 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.63%-ով և կազմել 96,878.63 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.34%-ով և կազմել 2,725.91 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.028137321 (-0.26%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 2.92%-ով և կազմել 323.64 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003340673 ...

Կարդալ ավելին »