• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Սպասվում է ձյուն

Հայաստանի շրջանների զգալի մասում ձյունը կսկսվի փետրվարի 13-ի ուշ երեկոյան։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ։ Ինչպես հայտնեցին «Հայգոսհիդրոմետ»-ից, Երևանում ուշ երեկոյան սպասվում է ձյուն։ Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -18-23, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0-4, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +1+4, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -3+2, Լոռի՝ գիշերը՝ ...

Կարդալ ավելին »

Եվրոպան ցանկանում է սահմանափակել գազի գները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) քննարկում է ԵՄ երկրներում գազի գների ժամանակավոր սահմանաչափի ներդրման հարցը՝ այս ռեսուրսի արժեքի կտրուկ աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ «Բրյուսելը քննարկում է ԵՄ-ում գազի գների ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու նոր լիազորություններ, որոնք վերջերս հասել են ռեկորդային մակարդակի՝ ԱՄՆ գների համեմատ։ Բնական գազի եվրոպական գներն այս շաբաթ հասել են իրենց ամենաբարձր ցուցանիշին վերջին երկու տարվա ընթացքում՝ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 13/02/25

Ասիական ֆոնդային բորսաների փետրվարի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 38801.17 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2733.01 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 3318.06 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 21294.86 կետ:

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 12/02/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 396.54 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.34 դրամով և կազմել 409.11 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.13 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.90 դրամով և կազմել 490.12 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 12-ին, կազմել է 396.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.39 դրամ (աճել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.44 դրամ (աճել է 3.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.22 դրամ (աճել է 0.9 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...

Կարդալ ավելին »

Ստուգայցեր են իրականացնում տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան

Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։  «Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր ...

Կարդալ ավելին »

51-ամյա կինը 24-ամյա օտարերկրացի ընկերոջ հետ վիճելիս վերցրել է ծծմբաթթուն և լցրել նրա վրա. տղամարդը մահացել է

Փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան: Այս մասին  հայտնում են ՆԳՆ-ից: Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն , լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, ...

Կարդալ ավելին »

Հունվարին միջին ջերմաստիճանը ՀՀ-ում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով

2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և ...

Կարդալ ավելին »

2024-ին դատարան հանձնված քրեական վարույթների աճ է գրանցվել. դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Դատախազությունից հայտնում են, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական ...

Կարդալ ավելին »

Պեսկովը ԵՄ-ին անդամակցության պլաններն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այդ երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենդներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։  Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել չորեքշաբթի Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու պլանների մասին օրինագծի ընդունումը, Պեսկովը պատասխանել է. «Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, հայերը պետք է իրենք մյուս բոլոր հարցերը պարզեն, թե որքանով է դա երկկողմանի ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիներն իրենք»։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է. «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենդներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, եւ այդ դիվիդենդներն առավել քան ակնհայտ են»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, ուղղակիորեն անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունմանը, նշել է. «Ամենայն հավանականությամբ, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, հավանաբար հենց դրանում Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, որոշակի հավելյալ դիվիդենդներ կտա թե՛ երկրին եւ թե՛ երկրի ժողովրդի շահերի առումով»։ Պեսկովի խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել նաեւ Եվրամիություն ընդունվելու գործընթացի բարդությանը։ «Մենք գիտենք շատ երկրների փորձի մասին, որոնք երկար հերթ են կանգնել այդ գործընթացում, որը տասնամյակներով ...

Կարդալ ավելին »