Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.72%-ով և կազմել 73.02 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.84%-ով և կազմել 76.72 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 13/02/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.01%-ով և կազմել 2914.70 դոլար, արծաթի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 32.27 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.15%-ով և կազմել 1035.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ. 13/02/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 44593.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 6068.50 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 19643.86 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 13/02/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 22037.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 8028.90 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 8777.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Tripadvisor. Երևանի թոփ 5 ռեստորանները
TripAdvisor աշխարհահռչակ կայքը ճանապարհորդների և գուրմանների վստահելի ուղեցույցն է՝ բացահայտելու աշխարհի խոհարարական լավագույն վայրերը: Մեկ միլիարդից ավելի կարծիք, ամսական 730 միլիոն այցելություն, 90% ազդեցություն այցելուների որոշումների կայացմանը, հավելվածի 450 միլիոն+ ներբեռնում․ TripAdvisor-ն անվիճարկելի հեղինակություն է, և այստեղ աշխարհի զբոսաշրջային ամենահայտնի կետերը մշտապես պայքարում են բարձր վարկանիշի և հորիզոնականների համար։ Ընդունված է ասել, որ TripAdvisor-ում ներկայացված է իրական և ապացուցված ճշմարտությունը։ ...
Կարդալ ավելին »Ինչ է թվային դրոշմավորումը և որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման. ՊԵԿ-ը մանրամասնում է
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրել է, թե ինչ է թվային դրոշմավորումը և ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման: ՊԵԿ-ի տարածած հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ Դրոշմավորումը նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի` դրոշմավորման ենթակա ապրանքի վրա տեղադրումը և համապատասխան հավաստի տեղեկատվության փոխանցումն է ազգային օպերատորի E-mark ...
Կարդալ ավելին »Ճապոնիան ԱՄՆ-ին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել իր վրա
Ճապոնիայի արդյունաբերության նախարար Յոջո Մուտոն հայտարարել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգներին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել Տոկիոյի վրա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի վրա «առանց բացառությունների»։ Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ կդիտարկի պողպատի համար մաքսատուրքերից Ավստրալիային ազատելու՝ այդ երկրի իշխանությունների ...
Կարդալ ավելին »Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա
Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. փետրվարի 12-ին Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: ...
Կարդալ ավելին »Հրաձգության հավաքականի անդամները թիմային հաշվարկում դարձել են ԵԱ-ի ոսկե մեդալակիրներ
Հայաստանի հրաձգության մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամները նվաճել են առաջին մեդալները։ Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Հայ մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։
Կարդալ ավելին »Մասկը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի
Վերջերս ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը խոսել է ՆԱՏՕ մանրակրկիտ վերանայման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել դաշինքի աշխատանքից եւ սպառնացել հանել ԱՄՆ-ը կազմակերպությունից, եթե եվրոպական երկրներն ավելի ակտիվ դեր չստանձնեն սեփական անվտանգության ապահովման գործում։ «ՆԱՏՕ-ն լուրջ վերանայման կարիք ունի»,- գրել է Մասկը սոցցանցերում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որն ասել էր, թե Սառը պատերազմն ավարտվել է, եւ ՆԱՏՕ-ն «անցյալի մնացորդ» էր անվանել։ Հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Թրամփը հայտնել է, որ մտադիր է ՆԱՏՕ անդամ բոլոր երկրներից պահանջել պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ 5 տոկոսին:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ