• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագրի շահառու է դարձել 1000 մարդ

Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցելու ծրագիրը, եւ 1 000 մարդ արդեն դարձել է շահառու։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանում կա մոտ 220 հազար անհուսալի վարկ ունեցող մարդ՝ չբացառելով, որ այսօր այդ ցուցանիշը կարող է աճել։ Նրա գնահատմամբ՝ այս թվի մոտ 60 տոկոսը կարող է դառնալ ծրագրի շահառու։ Պաշտոնյան հիշեցրել է, որ աջակցության ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր վարկային պարտավորություններ ունեն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում եւ վարկային հաստատություններում, բոլոր վարկերի գծով մայր պարտքի ընդհանուր գումարը հայտի օրվա դրությամբ կազմում է 1 մլն դրամից պակաս, եւ այդ վարկերը առնվազն 3 տարի համարվել են անհուսալի։ Նա պարզաբանել է, որ եթե մարդն ունի 271 եւ ավելի օրերի չսպասարկվող վարկ, ապա այս վարկը համարվում է անհուսալի, իսկ եթե այս ժամկետից անցել է առնվազն 3 տարի, ապա պետությունը կարծում է, որ պետք է օգնի նման քաղաքացիներին։ Խաչատրյանը պարզաբանել է, որ 1 մլն դրամից բարձր գումարի դեպքում կարող է վճարում կատարվել՝ չմարված մայր գումարը հասցնելով 1 մլն դրամի, ինչպես նաեւ դիմել աջակցության համար։ Նա նշել է, որ աջակցության չափը կազմվելու է վարկի դիմաց աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարից եւ ուղղված է լինելու շահառուի պարտքերի մարմանը։ «Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Այսինքն՝ շահառուն երկու տարի կկարողանա օգտվել այս ծրագրից։ Շահառու ճանաչվելու դեպքում վարկի սպասարկման համար աշխատավարձից պահվող գումարը նախատեսվում է սահմանել 20 տոկոս՝ 24 ամիս ժամկետով (նախկին մինչեւ 50 տոկոս սահմանաչափի փոխարեն)»,- ավելացրել է փոխնախարարը։

Կարդալ ավելին »

Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ: WebEx Technologies ընկերության պատասխանատուների ...

Կարդալ ավելին »

Այսօր հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մաթևոսյան ընտանիքի անդամները, գրողներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու մեծանուն արձակագրի հիշատակին: Ներկաները նշանավորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, մտավորականի կերպարն ու ժամանակի մեջ նրա ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին  Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։ Նախագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ են եղել միայն 7-ը։ Այս օրինագծի նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որը 2 ամսում կարողացել է հավաքել 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվում է 50 հազար ստորագրություն)։ Այս ստորագրություններն անհրաժեշտ էին, որպեսզի նախագիծը ներկայացվեր Ազգային ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունն աճել է 1․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 262,895.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 18․5%-ով և կազմել 143,202.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 36․7%-ով և կազմել 2,365.6 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 7․2%-ով և կազմել 5,612.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 6․7%-ով՝ ...

Կարդալ ավելին »

8․7%-ով աճել է պանրի արտադրության ծավալը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 24,685.5 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 8․7%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 27.8%-ով և կազմել 5,816.3 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 7․5%-ով՝ կազմելով 10,084.5 տոննա։ Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 22.8%-ով և կազմել 2,621.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

Մսի արտադրությունն աճել է 9.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 86,654.5 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.4%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 13․2%-ով և կազմել 14,794.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 5․9%-ով և կազմել 2,285.4 տոննա։

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 12/02/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.48%-ով և կազմել 72.50 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.32%-ով և կազմել 76.08 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 12/02/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.23%-ով և կազմել 2944.40 դոլար, արծաթի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 32.31 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.92%-ով և կազմել 1034.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 12/02/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 44470.41 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 6066.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 19714.27 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...

Կարդալ ավելին »