• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրոպական ինդեքսներ․ 12/02/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 21911.74 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 8006.22 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 8767.80 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Պետդուման ռուսաստանցիների համար երեխաների անունների ցուցակ է պատրաստում

Պետդումայի պատգամավորները օրինագիծ են պատրաստել, որի նպատակն է սահմանափակել նորածինների գրանցման ժամանակ ոչ ստանդարտ անունների օգտագործումը։ Նախաձեռնությունն առաջարկում է ներդնել թույլատրելի անունների ցանկ, որից ծնողները չեն կարող շեղվել։ Այս մասին հայտնել է Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուտսկայան։ «Մենք մշտական ​​կապի մեջ ենք Արդարադատության նախարարության հետ, նույնիսկ գաղափարի մակարդակով շփվում ենք նրանց հետ։ ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 4 ամենասպասված սմարթֆոնները

Փետրվարը խոստանում է լինել հագեցած ամիս, քանի որ այս ամսվա ընթացքում սպասվում է մի շարք հետաքրքիր սմարթֆոնների թողարկում: GizmoChina-ի տվյալներով՝ այս չորս մոդելներն են, որոնք մարդիկ ամենաշատն են սպասում. 1. Oppo Find N5 — նոր սերնդի ծալովի ֆլագման 2025 թվականի փետրվարին ամենամեծ ուշադրությունը գրավում է Oppo Find N5 ծալովի սմարթֆոնը: Այս գաջեթը խոստանում է դառնալ շուկայի ամենաբարակ ծալովի սմարթֆոնը՝ միավորելով ...

Կարդալ ավելին »

Ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2024-ի համար. տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն  2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։ Այսպիսով, եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք․ 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, 2024 ...

Կարդալ ավելին »

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության  վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի ...

Կարդալ ավելին »

Bloomberg. Մասկի կարողությունն իջել է 400 միլիարդից

Իլոն Մասկի կարողությունը 2025թ. առաջին անգամ իջել է 400 մլրդ դոլարից՝ իր ստեղծած Tesla ընկերության բաժնետոմսերի գների զգալի անկման ֆոնին: Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Նրա տեղեկացմամբ՝ ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը նվազել է 27 տոկոսով այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին հասել է պատմական առավելագույնին: Հատկապես կտրուկ անկում է նկատվել անցյալ շաբաթ. այնուհետեւ Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է 11 տոկոսով՝ վաճառքի ծավալների նվազման մասին լուրերի ֆոնին։ Մասնավորապես, Գերմանիա ավտոմեքենաների մատակարարումները նվազել են 59 տոկոսով, ինչը հակառեկորդ է 2021-ից ի վեր, իսկ Չինաստանում վաճառքները նախորդ տարվա համեմատ նվազել են 11,5 տոկոսով։ Փետրվարի 10-ին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը չորրորդ օրն անընդմեջ անկում է ապրել՝ կորցնելով 3 տոկոս՝ հասնելով 350,73 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց։ Այս ֆոնին գործակալությունը նշել է, որ Tesla-ի բաժնետոմսերն ու օպցիոնները դեկտեմբերին կազմում են Մասկի հարստության ավելի քան 60 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո միլիարդատերը սկսել է «իր հիմնական ուշադրությունը հատկացնել» ոչ թե բիզնեսին, այլ քաղաքականությանը, այդ թվում՝ ղեկավարելու կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE): Ինչպես գրել է Bloomberg-ը, չնայած Մասկի մտերմությանն ԱՄՆ նոր նախագահի հետ, ներդրողների հույսերը, որ ԱՄՆ վարչակազմը կաջակցի Tesla-ին` փոխելով հարկային քաղաքականությունը եւ պարզեցնելով ինքնակառավարվող տեխնոլոգիայի ստանդարտները, դեռ չեն արդարացվել: Հունվարի 29-ին Forbes ամսագիրը հայտնել էր, որ արհեստական ​​բանականության եւ պրեմիում ապրանքանիշերի հետ կապված ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկման պատճառով Մասկի կարողությունը նվազել է 3,8 մլրդ դոլարով։ Նշվել է, որ Tesla-ի արժեթղթերի արժեքի անկումը (-5,2 տոկոս) կապված է եղել նաեւ Cybertruck-ի արտադրության ուշացումների հետ։

Կարդալ ավելին »

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է

Կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի հետազոտության Transparency International կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը, որում ուսումնասիրված է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը աշխարհի 180 երկրում և տարածքում: Զեկույցի համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների եռյակում են Դանիան` 100-ից 90 միավորով, Ֆինլանդիան՝ 88, և Սինգապուրը՝ 84 միավորով: Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 47 ...

Կարդալ ավելին »

Երևանի տրանսպորտի նոր փաթեթն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին

Երևանի ավագանին 33 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն է տվել տրանսպորտի նոր փաթեթին: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է սպասվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Արտոնյալ տոմսեր ...

Կարդալ ավելին »

Axios. ՀԴԲ-ն հայտնաբերել է 2,4 հազար գաղտնի գրառում Քենեդու սպանության մասին

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնաբերել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության շուրջ 2,4 հազար գրառում, որոնք նախկինում չեն տրամադրվել պաշտոնական հանձնաժողովին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «ՀԴԲ-ն հայտնաբերել է նախագահ Քենեդիի սպանության հետ կապված մոտ 2,4 հազար գրառում, որոնք երբեք չեն տրամադրվել հանձնաժողովին, որին հանձնարարված էր ուսումնասիրել եւ հրապարակել այդ փաստաթղթերը»,- հայտնել է պորտալը։ «Այս դեռ գաղտնի գրառումները պարունակվում են 14 000 էջ փաստաթղթերում, որոնք ՀԴԲ-ն հայտնաբերել է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի հունվարի 23-ի հրամանագրով նախաձեռնված հետաքննության ընթացքում»,- նշվել է հրապարակման մեջ։ Ինչպես տեղեկացրել են պարբերականի զրուցակիցները, Սպիտակ տունն այդ փաստաթղթերի գոյության մասին տեղեկացել է անցյալ շաբաթ։ Axios-ը նաեւ նշել է, որ երեք աղբյուրները, որոնք պորտալին հայտնել են այսդգրառումների գոյության մասին, իրենք չեն տեսել փաստաթղթերը։

Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների, ցուրտ եղանակ

Փետրվարի 12-ին հանրապետությունում սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +5+7։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  -19-24, ցերեկը՝ -2-6, Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -2-5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-8-12, ցերեկը՝ +1+4, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ 0-3,  Լոռիում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ +1+5, ...

Կարդալ ավելին »