Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մասկի գլխավորությամբ առաջարկվել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը
ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի գլխավորած ներդրողների կոնսորցիումը պատրաստ է 97,4 մլրդ դոլարով գնել շահույթ չհետապնդող ոչ առեւտրային կազմակերպություն, որը վերահսկում է OpenAI-ի՝ ChatGPT չաթբոտը ստեղծած ընկերության գործունեությունը: Այս մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ փետրվարի 10-ին Մասկի փաստաբան Մարկ Տոբերոֆը հայտ է ներկայացրել OpenAI-ի տնօրենների խորհրդին։ Սակայն այս ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը, փաստորեն, արդեն մերժել է Մասկի առաջարկը։ «Ոչ, շնորհակալություն։ Եթե ցանկանում եք, մենք կարող ենք գնել Twitter-ը 9,74 մլրդ դոլարով»,- գրել է Ալթմանը X-ում: Ինչպես նշել է The Wall Street Journal-ը, գնման առաջարկը կարող է բարդացնել OpenAI-ն առեւտրային ձեռնարկության վերածելու Ալթմանի ծրագրերը: 2024թ. մարտին Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի եւ Ալթմանի դեմ՝ ընկերության կոմերցիալացման համար: Նրա պնդումն այն է, որ OpenAI-ի շահույթի կենտրոնացումը, որն աջակցում է ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ին, հակասում է 2015թ. պայմանագրին, որը Մասկը ստորագրել է որպես համահիմնադիր: Մասկը եւ Ալթմանը Իլյա Սցուկեւերի, Գրեգ Բրոքմանի եւ այլոց հետ միասին հիմնադրել են OpenAI-ն 2015թ. դեկտեմբերին։ Մասկը եղել է ընկերության տնօրենների խորհրդում, սակայն այն լքել է 2018թ.։ 2023թ. գարնանը նա հիմնել է ստարտափ արհեստական բանականության ոլորտում՝ xAI անվանմամբ:
Կարդալ ավելին »Սոցիալական ծախսի փոխհատուցման կարգում կատարվել է փոփոխություն. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։ Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են Երևանի 2024-ի բյուջեի կատարման հանրային քննարկումները
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշված համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 ...
Կարդալ ավելին »ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը. քննարկել են վիզաների ազատականացման հարցը
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից: Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի ...
Կարդալ ավելին »Ավտոբուսներում GPS սարքերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին
«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը։ Այս պահին «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ թեկուզ կարճատև այս դադարը տնտեսական, սոցիալական և բնապահպանական հետևանքներ կարող է թողնել․ Պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունը
ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի արդյունաբերության կարևոր հենասյուներից է` համարվելով երկրի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններից մեկը: Այս կառույցի` թեկուզ ժամանակավոր կանգնեցումը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական և բնապահպանական ոլորտների վրա՝ առաջացնելով դժվարություններ։ Հետագա լուրջ խնդիրները հնարավորինս կանխվեցին ...
Կարդալ ավելին »Փաշինյանը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Վարչապետ ...
Կարդալ ավելին »Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը BYD-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Վահե Ավագյանը իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի 59 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել փոսում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը կանգնեցրել է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության պլանի մշակումը՝ «բանակցություններում Եվրոպային տեղ տալու համար»
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը կանգնեցրել է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու խաղաղ ծրագրի մշակումը ՆԱՏՕ գծով դաշնակիցների հետ բանակցություններ վարելու համար, փետրվարի 10-ին հայտնել է The Telegraph թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնեցրել է ուկրաինական խաղաղության ծրագիրը՝ Եվրոպային բանակցությունների սեղանի շուրջ տեղ տալու համար»,- գրել է թերթը։ Մինչ խաղաղության ծրագրի ուղղությամբ աշխատանքներն ավարտելը, Քիտ Քելոգը մտադիր է բանակցություններ վարել ՆԱՏՕ երկրների նախագահների ու վարչապետերի հետ, գրել է թերթը։ Քելոգը եվրոպացի դիվանագետներին ասել է, որ ցանկանում է ունենալ եվրոպացի առաջնորդների կարծիքը ցանկացած խաղաղ համաձայնագրի ձեւի եւ այն մասին, թե ինչպես այդ երկրները կարող են նպաստել հակամարտության կարգավորման գործընթացին: Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը խոստացել է բանակցություններ վարել՝ հանգստացնելու նրանց, ովքեր վախենում են, որ Վաշինգտոնը կբացառի ՆԱՏՕ երկրներին խաղաղ գործընթացից: The Telegraph-ի տվյալներով՝ Քիտ Քելոգը եվրոպացի դիվանագետներին վստահեցրել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ ապագա ցանկացած բանակցություններում։ Սպասվում էր, որ Քիտ Քելոգն Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը կներկայացնի Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ Սակայն Քելոգն ասել է, որ Դոնալդ Թրամփն ինքը կներկայացնի ծրագիրը, եւ դա տեղի չի ունենա մոտ օրերս։ Bloomberg-ի տվյալներով՝ Քելոգը Թրամփին կներկայացնի խաղաղ ծրագրի տարբերակներ «առաջիկա շաբաթներին»։ Քիտ Քելոգը, Bloomberg-ի աղբյուրների տվյալներով, կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես նաեւ կայցելի Կիեւ եւ որոշ եվրոպական երկրներ։ Միաժամանակ Քելոգը չի պատրաստվում մեկնել Մոսկվա։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ