• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրահանձնաժողովը նշել է Հայաստանի հետ մերձեցման մասին

Եվրամիության հետ մերձեցման գործընթացը թափ է հավաքում, բայց Հայաստանն առայժմ անդամակցության պաշտոնական հայտ չի ներկայացրել, «Известия»-ին տեղեկացրել են Եվրահանձնաժողովում։ «Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրամիության գրավչությունն ու նրա արժեքները։ ԵՄ եւ Հայաստանի հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցությունը ցույց է տվել դա»,- նշվել ...

Կարդալ ավելին »

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում  և ...

Կարդալ ավելին »

Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ «Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական ​​բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։ Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական ​​բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի եւ ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության եւ նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության եւ տրանսպորտի ոլորտներում։ Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաեւ հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ խաղաղության, անվտանգության եւ ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։ Հանրապետության նախագահը եւ Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստական​​աշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Հունվարի ուղևորափոխադրման տվյալներով` 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ․ Ավինյան

Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար՝ օրական միջինը 308,500: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Միայն «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 մլն 936 հազար»,- նշեց նա: «Հունվար ամսվա ուղևորափոխադրման քանակի հիման վրա՝ 6մլն 936 հազար ուղևորափոխադրման դեպքում, 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ...

Կարդալ ավելին »

Թրամփը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատել բոլոր պատանդներին մինչեւ շաբաթ օրը, այլապես «դժոխք կսկսվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է մինչեւ շաբաթ կեսօր ազատ արձակել բոլոր պատանդներին, հակառակ դեպքում Գազայի հատվածում հրադադարը կխախտվի։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի Սպիտակ տանը, լրագրողների հետ զրույցում։ «Եթե նրանց չվերադարձնեն մինչեւ շաբաթ օրը ժամը 12:00-ն, ես կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել ողջ [պայմանավորվածությունը], եւ դժոխքը կսկսվի: [Սա կլինի նաեւ], եթե նրանց միասին չվերադարձնեն, այլ երկու-երկու կամ մեկ-մեկ»,- ասել է նա։ Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի ԱՄՆ-ը, եթե ՀԱՄԱՍ-ը չկատարի այս պահանջը։ «Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը։ Երկուշաբթի օրը ՀԱՄԱՍ-ի ռազմական խոսնակ Աբու Ուբայդան հայտնել է, որ շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակումը, որոնք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելը խախտել է գործարքի պայմանները, երբ «ձգձգել է տեղահանված անձանց վերադարձը անկլավի հարավից հյուսիս, Գազայի բնակիչների դեմ կրակ է ...

Կարդալ ավելին »

Բոյկոտի հետևանքով իշխանությունը հանդես է եկել զիջումների նոր շարքով Երևանի տրանսպորտի հարցում

Երեւանի ավագանին այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում քննարկում է Երեւանում հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների նախագծին: Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով նշեց. «Գործող որոշմամբ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի հաշվառում: Այժմ նախատեսվում է Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել, այսինքն արտոնյալ սակագներով տոմսեր ձեռք բերելու իրավունք տալ նաեւ Երևանի հաշվառում ...

Կարդալ ավելին »

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արմինե Խերանյանը երդվեց

Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստի սկզբին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Նա, մասնավորապես, ասաց. «ԿԸՀ-ն ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի Հայաստան կուսակցության կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղախաղ ժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։  Շնորհավորենք տիկին Երանյանին»: ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվել է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի՝ Դիլիջանով անցնող 2 կմ երկարությամբ հատվածը. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հիմնանորոգված հատվածից: «Հիմնանորոգվել է Դիլիջան ֊ Վանաձոր ճանապարհի Դիլիջան քաղաքով անցնող 2 կմ երկարությամբ հատվածը»,- գրել է նախարարը:

Կարդալ ավելին »

Ոսկու ֆյուչերսի գինը Comex բորսայում թարմացրել է պատմական առավելագույնը

Ոսկու ֆյուչերսի արժեքը՝ 2025թ. ապրիլին մատակարարմամբ, Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի մասնաճյուղ) թարմացրել է պատմական առավելագույնը եւ վաճառվում է մեկ տրոյական ունցիան ավելի քան 2 950 դոլարով, վկայում են առեւտրային հարթակի տվյալները։ Ոսկու գինը բարձրացել է 1,60 տոկոսով՝ մեկ ունցիան 2 953, դո դոլար (+1,72 տոկոս)։

Կարդալ ավելին »