Երեքշաբթի առավոտյան նավթի գինը շարունակել է բարձրանալ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության վերսկսման մտավախությունների ֆոնին: Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,28 դոլարով (0,37 տոկոս)՝ մեկ բաերլը 76,15 դոլար։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել է 1,21 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 75,87 դոլար։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել էին 0,22 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 72,54 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 1,32 դոլարով (1,9 տոկոս)՝ մեկ բարելը 72,32 դոլար։
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱԱՏՄ-ն սահմանել է սուր շնչառական վարակների նվազեցման և տարածումը կանխարգելելու կանոններ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված՝ հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 ...
Կարդալ ավելին »Փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում․ ԶՊՄԿ պաշտոնական հայտարարությունը
ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը ...
Կարդալ ավելին »Ոսկու համաշխարհային սպառումն աճել է 1%-ով
Ոսկու համաշխարհային պահանջարկը՝ առանց արտաբորսայական գործարքների 2024 թվականին կազմել է 4554 տոննա, ինչը 1%-ով գերազանցում է 2023 թվականի արդյունքը: Սա հաշվարկել է Ոսկու համաշխարհային խորհուրդը: Կենտրոնական բանկերը երրորդ տարին անընդմեջ շարունակել են ակտիվորեն ոսկի գնել: Պահանջարկը գերազանցել է 1000 տոննան: Ներդրումային պահանջարկն աճել է 25%-ով՝ հասնելով չորս տարվա առավելագույնին՝ 1180 տոննա: Արժեքային առումով սա 90 միլիարդ դոլար է: Մետաղադրամների և ...
Կարդալ ավելին »Կապահովենք աշխատանքի եկած յուրաքանչյուր մարդու անվտանգությունը. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի
Ներկայացնում ենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցը.
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է 106 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 11 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 11, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, մարմնական վնասվածք ...
Կարդալ ավելին »Գայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանում
Թաքնված տեսախցիկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆիքսել են գայլերի։ Տեսանյութը հրապարակվել է արգելոցի ֆեյսբուքյան էջում։ Գայլերի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։
Կարդալ ավելին »Վերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. hայտարարություն
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» և «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների» կոալիցիաները հայտարարություն են տարածել կապված հարկային նոր կարգավորումների արդյունքում փաստաբանական ծառայությունների անմատչելիության հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարկային օրենսգրքի արդեն ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգ: Ըստ Փաստաբանների պալատի հաշվարկների, փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը կարող է արգելել միգրանտների մուտքը սանիտարական նկատառումներից ելնելով. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է կարմրուկի եւ տուբերկուլյոզի տարածման դեմ պայքարի պատրվակով ապաստան հայցողների մուտքը երկիր արգելելու հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ): Նրա տեղեկություններով՝ խոսքը 42-րդ բաժնի վերսկսման մասին է, որը գործում էր համավարակի ժամանակ։ Այս միջոցն արդեն ձեռնարկվել էր Թրամփի կողմից պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ընթացքում եւ պաշտոնապես ուղղված էր կորոնավիրուսի տարածումը զսպելուն։ 42-րդ բաժինը ամերիկյան իշխանություններին իրավունք է տվել արագ եւ օրինական կերպով վտարել ապաստան հայցողների մեծ մասին սանիտարական նկատառումներով: Սպիտակ տան պլանների համաձայն՝ այս անգամ 42-րդ բաժնին դիմելու պատճառ կդառնա միգրացիայի պատճառով տուբերկուլյոզի եւ կարմրուկի տարածման սպառնալիքը։ ԱՄՆ առողջապահության նախարարությունը կուղարկի իր աշխատակիցներին հարավամերիկյան սահման՝ իրավիճակը վերլուծելու համար։ Պարբերականը նշել է, որ Քանզասը ներկայում պայքարում է տուբերկուլյոզի բռնկման դեմ, որոշ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, գրանցվել են կարմրուկի դեպքեր։ Իշխանությունները դեռ չգիտեն՝ արդյո՞ք դա կապված է ԱՄՆ հարավային սահմանի զանգվածային հատումների հետ, ավելացրել է WSJ-ն։
Կարդալ ավելին »Թանգարանների փակման դեպքում ով է տնօրինելու թանգարանային առարկաները
Կառավարությունն իր այսօրվա՝ հաստատեց վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թանգարանների վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաների հետագա տնօրինման իրավական կարգավորման համար մինչ այժմ բացակայում է միասնական ընթացակարգը: Ուստի նման իրավիճակներում թանգարանային առարկաների հետագա տնօրինումը, դրանց պատշաճ պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել միասնական ընթացակարգ: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ