Իրանը ցուցադրել է առաջին ավիակիրը դրոնների համար, տեղեկացրել է Mehr-ը։ «Իրանական առաջին ավիակիրը դրոնների համար՝ «Շահիդ Բաղերի» անունով, ցուցադրվել է հինգշաբթի առավոտյան»,- նշվել է հաղորդագրությունում։ Պարբերականը հրապարակել է ավիակրի լուսանկարները, որի վրա տեղակայված են տարբեր տեսակի անօդաչուներ։ Հիշեցնենք, որ հունվարին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր երկու ստորգետնյա ռազմակայանների մասին, որոնցից մեկն ապահովում է ՌԾՈւ կարիքները։ Բացի այդ, ներկայացվել է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Brent նավթի գինը կայունանում է՝ մեկ բարելը 74,67 դոլարի մակարդակում
Նավթի գինը, դեկտեմբերյան նվազագույնին հասնելուց հետո, կայունանում է նախորդ աճուրդների արդյունքներով։ Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 74,67 դոլար, ինչը 0,06 դոլարով (0,08 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Չորեքշաբթի պայմանագրերը նվազել են 1,59 դոլարով (2,1 տոկոս)՝ մեկ բարելը 74,61 դոլար։ WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում աճել են 0,13 դոլարով (0,18 տոկոս)՝ մեկ բարելը 71,16 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ պայմանագրերի արժեքը նվազել է 1,67 դոլարով (2,3 տոկոս)՝ մեկ բարելը 71,03 դոլար։
Կարդալ ավելին »Դատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Զ․Ս․-ին։ Վերջինիս անդրավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են թաքցված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,87 գրամ բուսական զանգված։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերված փաթեթն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Կարդալ ավելին »Մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն
Փետրվարի 7-ի գիշերը հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն, լեռներում օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օրվա մնացած ժամերին տեղումները կշարունակվեն առանձին վայրերում։ Սպասվում է նաեւ հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Գգիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ում մարդկանց խոզերի երիկամների փոխպատվաստման փորձեր կարվեն
ԱՄՆ-ում հավանություն են տվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզերի երիկամների փոխպատվաստմանը մարդկանց, գրել է The Washington Post-ը (WP): Պարբերականի տեղեկացմամբ՝ Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է տվել երկու ընկերությունների՝ United Therapeutics-ին եւ eGenesis-ին։ Հետազոտությանը կմասնակցի վեց պացիենտ, որոնք երիկամային անբավարարության վերջին փուլում են: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կավելանա եւ կհասնի 50-ի: United Therapeutics ընկերության առաջին վիրահատությունը նախատեսվում է իրականացնել 2025թ. կեսերին: Նշվել է, որ eGenesis ընկերությունը կփոխպատվաստի եւս երեք երիկամ։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացի Տովանա Լունին, որը խոզի երիկամի փոխպատվաստում է անցել, դրա հետ ապրում է 61 օր եւ իրեն լավ է զգում, նա նման վիրաբուժական միջամտությունից հետո կյանքի տեւողության նոր ռեկորդ ...
Կարդալ ավելին »Ռուսների նախընտրած երկրների թոփ 10-ում Հայաստանը 9-րդ տեղում է
Հայաստանը 2024թ. ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի արտասահմանյան երկրների թոփ-10-ում զբաղեցրել է 9-րդ տեղը. անցած տարի գրանցվել է ՌԴ քաղաքացիների 970 հազար այցելություն Հայաստան, հայտնել է ՌԲԿ-ն ՌԴ ԱԴԾ վիճակագրության հիման վրա։ https://www.rbc.ru/business/05/02/2025/67a2005a9a79471e5fcffB59b Ընդ որում՝ Հայաստանում այս ցուցանիշի անկումը 12,5 տոկոսով առավելագույնն է թոփ-10-ի մյուս երկրների համեմատ։ Ցուցակը գլխավորում է Թուրքիան՝ 6,27 մլն ռուսաստանցիների այցելություններով (պլյուս 11,7 տոկոս), որին հաջորդում են Աբխազիան՝ 5,81 մլն (պլյուս 1,1 տոկոս), Ղազախստանը՝ 2,81 մլն (մինուս 4,4 տոկոս), ԱՄԷ-ն՝ 1,99 մլն (պլյուս 15,6 տոկոս), Չինաստանը՝ 1,9 մլն (պլյուս 96,5 տոկոս) Եգիպտոս՝ 1,48 մլն (պլյուս 15,3 տոկոս), Վրաստան՝ 1,35 մլն (պլյուս 21,5 տոկոս), Թաիլանդ՝ 1,32 մլն (պլյուս 24,5 տոկոս)։ Լավագույն 10-նյակը եզրափակում է Ադրբեջանը՝ 710 հազար (պլյուս 26,8 տոկոս)։ Ընդհանուր առմամբ, 2024թ. ռուսները կատարել են գրեթե 29,2 մլն ուղեւորություններ արտերկիր (նպատակները՝ բիզնես, աշխատանքային, զբոսաշրջություն, մասնավոր, կրթական, մշտական բնակության վայր տեղափոխվելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սպասարկման անձնակազմի եւ զինվորականների ուղեւորություններ): Տարվա ընթացքում նրանց թիվն աճել է 7,8 տոկոսով։ 2023թ. Ռուսաստանի քաղաքացիները, հաշվի առնելով այցի բոլոր նպատակները, արտասահման են մեկնել մոտ 27,1 մլն անգամ։
Կարդալ ավելին »Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը կմեկնարկի համաշխարհային երկու պրեմիերայով
Երևանում փետրվարի 8-24-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ անցկացվող փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, ինչպես նաև՝ հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ ...
Կարդալ ավելին »Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել
Նիդեռլանդների Զելանդիա նահանգի Ֆլիսինգեն քաղաքի ծովափնյա հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Զելանդիայի կենդանիների պաշտպանության հիմնադրամը: «Մենք հաճախակի ենք տարօրինակ հաղորդագրություններ ստանում, և մեզ արդեն այնքան էլ հեշտությամբ չեն զարմացնի, բայց երբ ստացանք այս հաղորդագրությունը, սկզբում չհավատացինք։ Մեզ զանգահարեցին Boulevard 17 ռեստորանից և ասացին. «Հյուրանոցի համարում փոկ է ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 06/02/25
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.72%-ով և կազմել 38798.37 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 2738.02 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3250.60 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 2.83%-ով և կազմել 20789.96 կետ:
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը կարող է մեղադրել Temu եւ Shein հարթակներին հարկադիր աշխատանքի օգտագործման մեջ. Semafor
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Չինաստանում գործող էլեկտրոնային առեւտրի Temu եւ Shein հարթակները այն ընկերությունների ցանկում ավելացնելու հնարավորությունը, որոնք ենթադրաբար օգտագործում են հարկադիր աշխատանքը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Semafor պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Թե՛ Temu-ն եւ թե՛ Shein-ը հանրաճանաչ են ամերիկացի օգտատերերի շրջանում, ուստի նման մեղադրանքը «ԱՄՆ վարչակազմի կողմից լուրջ քայլ» եւ «Չինաստանից սպառողական ապրանքների ներմուծման դեմ պայքարում նրա շահագրգռվածության ապացույցը կլինի», – նշել է Semafor-ը: Shein առցանց ռեթեյլերը հիմնադրվել է Նանկինում 2008թ., սակայն մի քանի տարի առաջ ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխվել է Սինգապուր: Shein-ի ներկայացուցիչը պորտալին ասել է, որ առցանց խանութի գործունեությունը համապատասխանում է օրենսդրությանը: «Մեզ սա չի վախեցնում։ Ավելին, փաստերի ամբողջական եւ ազնիվ վերլուծությունը ցույց կտա, որ մենք լիովին համապատասխանում ենք ույղուրների հարկադիր աշխատանքի կանխարգելման օրենքին»,- ասել է նա պարբերականին։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ