• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Միխայել Շումախերի Ferrari F355-ն աճուրդի կհանվի

Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի իտալական Ferrari F355 սպորտային մեքենան, որը նախկինում պատկանել է F1-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերին: Մրցարշավորդը մեքենան օգտագործել է 1996-2002 թվականները, որից հետո մեքենայի սեփականատերը փոխվել է: Ferrari F355-ը համալրված է 3.5-լիտրանոց V8 շարժիչով և ավտոմատ փոխանցման տուփով: Սրահում՝ վարորդի նստատեղի հետնամասում հեղինակավոր ավտոարշավորդի ինքնագիրն է: Բացի այդ, մեքենայի հետ մեկտեղ ներկայիս սեփականատերը տալիս է Ferrari-ի վկայական, ...

Կարդալ ավելին »

Մասկը սկսել է ստուգումներն ԱՄՆ կրթության նախարարությունում

ԱՄՆ Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) աշխատակիցները՝ ամերիկացի գործարար Իլոն Մասկի գլխավորությամբ, ստուգումներ են անցկացնում ԱՄՆ կրթության նախարարությունում, ինչը կարող է հանգեցնել նոր կրճատումների։ Այս մասին երեքշաբթի հայտնել է New York Times (NYT) թերթը։ «Հավանաբար գիտեք, որ DOGE թիմն այժմ այստեղ է՝ աշխատելով իրականացնել նախագահ Թրամփի խոստումը ամերիկացի ժողովրդին՝ բարեփոխելու դաշնային բյուրոկրատիան»,- հայտնել է քաղաքացիական իրավունքների հարցերով կրթության նախարարի պաշտոնակատար Քրեյգ Թրեյնորը աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ: Թերթը մեջբերել է նրա խոսքերը. Ինչպես նշել է պարբերականը, Մասկի թիմի ներկայությունն այս նախարարությունում եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ միլիարդատերն ամրապնդում է դիրքերն ամերիկյան կառավարությունում։ Թրեյնորը նաեւ տեղեկացրել է ԱՄՆ կրթության նախարարության քաղաքացիական իրավունքների վարչության աշխատակիցներին, որ այժմ իրենց ուշադրությունը կենտրոնանալու է դաշնային ֆինանսավորում ստացող դպրոցներում հակասեմականության դեպքերի հետաքննության վրա, գրել է NYT-ը:

Կարդալ ավելին »

Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ. ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել ...

Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում կստանան նաեւ ՊՊԾ զինծառայողները

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում փոփոխություն կատարեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, որով այդ օրենքի կարգավորումները կտարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կարդալ ավելին »

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշեց լուծարել «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորման մեջ նշվում է. «ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը,բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը: «Կրթություն» ...

Կարդալ ավելին »

Քաջարանի թունելի շինարարության համար տրամադրված վարկային համաձայնագրում փոփոխություն է արվել

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը: Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ տրամադրել «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը վերանայել է Արժույթի միջազգային կազմակերպությունում իր քվոտան՝ ավելացնելով 50 տոկոսով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրևվարի 6-ի նիստում Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով Հայաստանի քվոտայի աճի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց: Ներկայում ԱՄՀ-ում Հայաստանի քվոտան կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունք), որը կազմում է ԱՄՀ ընդհանուր քվոտայի 0.03%-ը, և համաձայն որի՝ Հայաստանին բաժին է ընկնում ԱՄՀ կառավարիչների խորհրդի ձայների 0.05%-ը: ...

Կարդալ ավելին »

1600 ուսուցիչ 300-400 հազար դրամ աշխատավարձ է ստանում, 560 ուսուցիչ էլ՝ 400 հազար և ավելի. Ժաննա Անդրեասյան

Համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերը աշխատում են: Այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ առաջարկվում են փոփոխություններ տարակարգի մեխանիզմով: ...

Կարդալ ավելին »

Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նախաքննությունը շարունակվում: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել  Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է ...

Կարդալ ավելին »

Զանգեզուրի կոմբինատի պարապուրդի հարցը նրա արհմիության և ղեկավարության տիրույթում է. Գևորգ Պապոյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարապուրդի հարցը արհմիությունների ու կոմբինատի ղեկավարության խնդիրն է։ Այդ մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ինստիտուցիոնալ լուծումների փոխարեն ամեն ինչ մտցվում է կառավարության դաշտ։ Նա վստահություն է հայտնել, որ ամբողջ աշխարհում աշխատավարձի եւ աշխատանքային պայմանների հարցերը լուծվում են ուժեղ արհմիությունների միջոցով ...

Կարդալ ավելին »