• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նոր ավտոբուսները գիծ դուրս կգան մինչև հունվարի 1-ը, իսկ 15 տրոլեյբուսը՝ արդեն այսօր. փոխքաղաքապետ

Արդեն իսկ Հայաստանում ենք գտնվում 171 հատ 8.6 մետրանոց նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ավտոբուսների գծեր դուրս գալը նախատեսվում է ամենաուշը 2025 թվականի հունվարի մեկին, իսկ 15 տրոլեյբուսների մասով դրանք գիծ են դուրս գալու այսօր»,- ասա նա: Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Սիրելի երևանցիներ, ...

Կարդալ ավելին »

Օդում որևէ կախված լար չպետք է մնա. Տիգրան Ավինյան

Ուզում եմ հիշեցնել, որ 28 փողոցների ծրագրում մենք մի շատ կարևոր սկզբունք ենք ներդրել, որ անկախ նրանից, թե այդ լարերը մեր ծրագրի մեջ կան, թե չկան, օդում որևէ կախված լար չպետք է մնա այդ փողոցներում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ու կարևոր չի, դա տեսախցիկի լար է, չգիտեմ, մասնավոր լույսի ...

Կարդալ ավելին »

Բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը

Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն՝ բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից։ «Այսինքն՝ ծրագիրն իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում, կհորդորեմ քաղաքացիներին, եթե վստահ ...

Կարդալ ավելին »

Կապանի տարածքում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 2-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Աշոցքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Տավուշի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորում են ...

Կարդալ ավելին »

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտն ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։

Կարդալ ավելին »

Երևանում փոշին կրկին գերազանցել է թույլատրելի կոնցետրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 21-27-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ նոյեմբերի 23-ին և 25-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին, Շենգավիթում՝ նոյեմբերի 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կարդալ ավելին »

Tether-ը փորձում է ամրապնդվել ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը՝ Cantor Fitzgerald-ը, բանակցություններ է վարում Tether-ի՝ ամենամեծ կայուն մետաղադրամի թողարկողի հետ՝ միլիարդ դոլար արժողությամբ բիթքոյն վարկավորման ծրագիր գործարկելու համար: The Wall Street Journal-ի (WSJ) տվյալներով՝ Cantor-ը ձեռք է բերել նաև Tether-ի 5% բաժնետոմս՝ մոտ 600 մլն դոլար արժողությամբ, գրում է RBC Crypto-ն։ Այս ֆոնի վրա WSJ-ի լրագրողները կրկին հիշեցրին, որ Tether-ը, և ավելի կոնկրետ՝ ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ աշխատանք կանի Սյունիքում ու Վայոց ձորում

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, շրջիկ ծառայությունները կմատուցվեն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք),դեկտեմբերի 5-ին, ...

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն գործիքային հետազոտություն է կատարում Արծվանիկի պոչամբարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը, իսկ այսօր արդեն տնտեսությունում իրականացվում է գործիքային հետազոտություն։ Այդ մասին տեղեկացնում է ԶՄՊԿ ֆեյսբուքյան էջը։ Այս տեխնոլոգիական բարդ նախաձեռնությունների նպատակն է` ստանալ օբյեկտիվ գնահատական պոչամբարի կայունության մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Bild․ սեփական հուշերն Անգելա Մերկելին դարձրել են միլիոնատեր

«Ազատությունը» Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին դարձրել է միլիոնատեր: Սա Մերկելի հուշապատումն է, որն արդեն մեծ պահանջարկ է վայելում ընթերցասեր հանության կողմից: Այս մասին հայտնում է Bild թերթը՝ հղում անելով գրահրատարակչության ոլորտի փորձագետներին: Նրանց հաշվարկներով՝ միայն գերմանական հուշագրությունների հրատարակման իրավունքը հրատարակիչներին արժեցել է 1.5-1.8 միլիոն եվրո, ընդ որում, գրքերը ոչ միայն կվաճառվեն ամբողջ աշխարհում, այլև զանգվածաբար կգնվեն հիմնադրամների կողմից: Գրախանութներից ...

Կարդալ ավելին »