Telegram-ի թվային ակտիվների արժեքը 2024-ի առաջին կիսամյակում աճել է մինչև 1.3 միլիարդ դոլար՝ 2023-ի վերջին մեսենջերի ունեցած 400 միլիոն դոլարի դիմաց: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Telegram-ի եկամուտը հարկումից հետո կազմել է 335 միլիոն դոլար, մինչդեռ ամբողջ 2023-ին 342 միլիոն դոլար է եղել: Փաստաթղթերի համաձայն՝ անանուն կողմի հետ գործարքից ստացվել է 225 միլիոն դոլար: Հոկտեմբերին ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
3000 էլեկտրական կիթառ է առգրավվել Լոս Անջելեսում․ կեղծ երաժշտական գործիքների ամենամեծ առգրավումը
Լոս Անջելես-Լոնգ Բիչ ծովային նավահանգստում միջգերատեսչական հետաքննության ընթացքում առգրավվել են հազարավոր կեղծ Gibson էլեկտրական կիթառներ, հայտնում է NBC News-ը։ Եթե դրանք իրական լինեին, 3000 կեղծ կիթառները կգնահատվեին մոտ 18 միլիոն դոլար, ասել են իշխանությունները: ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության, ներքին անվտանգության հետաքննության, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության և Գիբսոնի ներկայացուցիչները առավոտյան մամուլի ասուլիսում հայտարարել են առգրավման մասին: «Այս կիթառները ձեզ ...
Կարդալ ավելին »Ֆլորիդայի իշխանությունները գտել են գանձագողի կողոպտած՝ ավելի քան 1 մլն դոլարի ոսկեդրամները
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները երեքշաբթի տեղեկացրել են, որ 37 ոսկեդրամներից բաղկացած հավաքածուն, որի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլն դոլար, գտնվել է այն բանից հետո, երբ դրանք գողացվել էին դեռեւս 2015թ. 18-րդ դարի հայտնի նավաբեկության վայրից Ֆլորիդայի գանձերի ափի մոտ, տեղեկացրել է CBS News-ը։ Այս գործի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել պրոֆեսիոնալ գանձագողի։ Ֆլորիդայի Ձկների եւ վայրի բնության պահպանության ...
Կարդալ ավելին »Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Միածնաէջ Մայր Տաճրում կկատարվի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը
Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան եռակողմ բանակցությունների ընթացքում իրենց մտադրությունն են հայտնել փոխհատուցել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի նախկինում թույլատրված ցանկացած գերարտադրությունը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: ՌԴ նախարարների կաբինետը նշում է, որ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի (հեռախոսով) և Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ ...
Կարդալ ավելին »Վրաստանը Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի 2025-ին
Վրաստանը 2025-ին ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի Հարավային Կորեայի հետ: Այս մասին ասված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանին: Փաստաթղթում ասվում է, որ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու կառավարության ջանքերը կշարունակեն հեշտացնել տեղական ընկերությունների մուտքն արտաքին շուկաներ: Կառավարության տվյալներով՝ բանակցություններն ավարտվել են, և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականին: «Բանակցություններ կանցկացվեն նաև Հնդկաստանի և Իսրայելի հետ ազատ առևտրի ...
Կարդալ ավելին »Հարցուպատասխան՝ Արցախից բռնի տեղահանվածների համար 2025-ից նախատեսվող սոցիալական ծրագրի վերաբերյալ
Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԱՀ այն հայրենակիցները, ովքեր՝ հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու, տեղահանվել են 2020 թ․հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 29/11/24
Եվրոպական ֆոնդային բորսաների նոյեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 19261.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 7143.03 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 8274.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 29/11/24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 44722.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 5998.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 19060.48 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 29/11/24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2629.30 դոլար, արծաթի գինը նվազել է 2.49%-ով և կազմել 29.80 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.08%-ով և կազմել 933.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ