• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նավթի գները նվազել են․ 29/11/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 68.58 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 72.70 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել

ՆԳՆ պարեկային ծառայության տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։ Գրավոր հարցումով Sputnik Արմենիան ՆԳՆ-ին խնդրել էին հայտնել`արդյոք տարածքը տեսանկարահանվո՞ւմ է, անհետացումների մասով կա՞ն նախաձեռնված քրեական վարույթներ և արդյոք հայտնի՞ է անհետացած տրանսպորտային միջոցների հստակ քանակը և տեսակը։ ՆԳՆ-ի պատասխանում նշված է, որ տուգանային հրապարակից մոպեդների և ...

Կարդալ ավելին »

Netflix․ Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենության» առաջին 2 դրվագները՝ Հավանայում

Լատինաամերիկյան նոր կինոյի 45-րդ միջազգային փառատոնը Հավանայում կիրականացնի Գարսիա Մարկեսի ամենահայտնի ստեղծագործության՝ «Հարյուր տարվա մենության» Netflix-ի երկար սպասված հավակնոտ ադապտացիայի առաջին երկու դրվագը, գրել է New York Times-ը։ Կինոփառատոնի տնօրեն Տանյա Դելգադո Ֆերնանդեսը հայտարարել է ցուցադրության մասին մամուլի ասուլիսում անցած շաբաթ։ Նա ասել է, որ դա Netflix-ի հետ համաձայնության արդյունքն է։ Ցուցադրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին եւ կդառնան Գարսիա Մարկեսին ...

Կարդալ ավելին »

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկային ծառայողների կողմից ...

Կարդալ ավելին »

Knockin’ Heads․ Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 000 դոլարով վաճառել է սեփական կտավը

Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 հազար դոլարով վաճառել է սեփական կտավը։ 78-ամյա դերասանը իր ոչ այնքան հայտնի տաղանդը բացահայտել է տեսահոլովակում, որը տարածել է TMZ-ում։ Նա Լաս Վեգասի Wynn հյուրանոցում նկարահանել է իր՝ «Knockin’ Heads» ստեղծագործության համար լարված սակարկությունները: Նրա աշխատանքը գրեթե պատի չափի կտավ է, որը լցված է վառ կանաչով, դեղինով և կարմիրով, կարծես ներշնչված է փողոցային գրաֆիտիներով՝ համակցված ...

Կարդալ ավելին »

Սպորտային կոշիկներ Nike-ից՝ գրեթե ամբողջովին 3D տպագրությամբ

Nike-ը ներկայացրել է Air Max 1000-ը՝ ընկերության առաջին սպորտային կոշիկները, որոնք գրեթե ամբողջությամբ պատրաստվել են 3D տպագրության միջոցով: Նոր արտադրանքը ստեղծվել է Zellerfeld-ի հետ համագործակցությամբ, որն արդեն փորձ ունի կոշիկների 3D տպագրության ոլորտում։ Սպորտային կոշիկներն անցյալ շաբաթավերջին ցուցադրվել են Լաս Վեգասում անցկացված ComplexCon ցուցահանդեսի այցելուներին: Դ իզայնի առումով նոր Air Max 1000-ը Air Max 1-ի թարմացված տարբերակն է, որը հայտնվեց ...

Կարդալ ավելին »

ՌԴ միջուկային «հովանոցն» ուղղված է ՀԱՊԿ-ի պաշտպանությանը․ Շոյգու

Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նոր միջուկային դոկտրինի, տարածվում է առաջին հերթին ՀԱՊԿ երկրների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ «Նախ, ցանկանում եմ ասել, որ հին դոկտրինում էլ նախատեսված էր այդ հովանոցը, ինչպես դուք եք ասում, այդ թվում եւ մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր, հստակ նշված էր։ Իսկ ինչ վերաբերում է նոր ...

Կարդալ ավելին »

13 մթերողից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները

2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ ...

Կարդալ ավելին »

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով,  Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ  հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման համար։ Իրացնելով հերթական օպերատիվ տեղեկությունը՝ ...

Կարդալ ավելին »

ԳՆ-ն նախատեսում է քաղաքացիության հարցերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ ներդնել

ՆԳՆ-ն նախատեսում է քաղաքացիության հարցերի կառավարման միասնական էլեկտրոնային համակարգ ներդնել։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Քաղաքացիության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի  28-ին ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ բոլոր ընթացակարգերը եւ գործընթացները իրականացվում են թղթային ձեւով, ինչը բավական ծախսատար է։ ...

Կարդալ ավելին »