Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Ի մասնավորի, Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երբ և ինչ պայմաններով են վերադարձվում հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքները
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակը հսկիչ գնմամբ ձեռքբերված ապրանքների վերադարձման կարգը և ժամկետները հաստատելն է: Ըստ գործող կարգի, հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը: Խնդիրն այն է, որ որոշ ապրանքների դեպքում, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքները, ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն կստանան 2025-ի ծրագրի շրջանակում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ: Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 28/11/24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 19295.98 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 7194.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 8258.61 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 28/11/24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.30%-ով և կազմել 2638.30 դոլար, արծաթի գինն աճել է 0.46%-ով և կազմել 30.56 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 932.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 28/11/24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 68.85 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 72.93 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 28/11/24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 44860.31 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 6021.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 19175.58 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ
Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Էդուարդ Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարությանը՝ Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում իրեն նշանակելու համար: Հակոբյանը 2022-ի դեկտեմբերից զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ «Ես պատրաստ եմ իմ ողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ...
Կարդալ ավելին »Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
Կառավարությունն Արթուր Պողոսյանին նշանակեց Քննչական կոմիտեի նախագահ: Նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Արթուր Պողոսյանը կառավարության նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար: «Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս ու գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների ...
Կարդալ ավելին »Ձյուն, մերկասառույց, բուք․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Նոյեմբերի 28-ին Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Միջպետական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ