• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդալ ավելին »

Չինացին մոտ 20 տարի ապրել է քթի խոռոչում զառի առկայությամբ

Չինաստանի Շանսի նահանգի բնակիչը մոտ 20 տարի ապրել է քթի խոռոչում զառով: Այս մասին հայտնում է South China Morning Post հոնկոնգյան թերթը։ Սիան քաղաքի Սիաոմա անունով 23-ամյա բնակիչը տառապում էր քթի քրոնիկական գերբնակվածությունից, հոսող քթից և անընդհատ փռշտալուց։ Չինական ավանդական բժշկության միջոցով այս ախտանիշներից ազատվելու մի քանի անհաջող փորձերից հետո նա գնացել է քաղաքի հիվանդանոց: Էնդոսկոպիայի ժամանակ բժիշկները նրա քթի ...

Կարդալ ավելին »

Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակակոռուցպիոն կոմիտեն քննում է հայկական առաջին արբանյակի հարցով քրեական վարույթը։ Այդ մասին տեղեկացանք դատախազությունից։ Դատախազությունից փոխանցեցին, որ գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։ Թե որ հոդվածով և արդյո՞ք մեղադրյալներ կան, այդ մասով դատախազությունը մի մանրամասնում։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայկական արբանյակի նախագիծը ձախողվել է, և պետբյուջեից դրա համար հատկացված 8 միլիոն դոլարը մսխվել ...

Կարդալ ավելին »

Գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի 5-8 աստիճանով

Նոյեմբերի 28-ին հանրապետության մարզերի մեծ մասում գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, օրվա մնացած ժամերին դրանք կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին աստիճանաբար կիջնի 5-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, ցերեկը՝ +5+7։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -2+2, ...

Կարդալ ավելին »

Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման ...

Կարդալ ավելին »

Numbeo․ Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում է

Numbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։  Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ  հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։  Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, իսկ Թուրքիան՝ 54-րդը։   Ցանկից մինչև մեկ միլիոն բնակչություն ...

Կարդալ ավելին »

Պարզեցվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների գործընթացը

Կառավարությունը հրապարակել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման» կարգը փոփոխելու նախագիծը, որի նպատակն է պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցման ընթացակարգերը և կրճատել շահառուների սպասելաժամանակը: Նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։  Նախագծով նախատեսվում է վերանայել և հստակեցնել արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար փոխհատուցվող ծավալները: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան օպտիմալացնել գործընթացները՝ հաշվի առնելով ...

Կարդալ ավելին »

Պարեկները Երևանում և մարզերում ուժեղացված ծառայության ժամանակ հատուկ տարածք են տեղափոխել 125 մեքենա

Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անցկացրել է շարային ստուգատես, ստուգել մեքենաների տեխնիկական վիճակը, հագեցվածությունը, պարեկների ընդհանուր պատրաստվածությունն ու արտաքին տեսքը: Ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ Արթուր Խուդինյանը հրահանգավորել է պարեկներին լինել հետևողական, իսկ երբ խոսքը վերաբերում է հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը տնտեսվարողներին իրազեկում է ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների շրջանում իրազեկման միջոցառումներ է իրականացնում ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ:  «DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:  ...

Կարդալ ավելին »

Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. քաղաքապետարան

Լուսադեմին բարձրադիր վարչական շրջանների բոլոր փողոցները ձյունից մաքրված են եղել և երթևեկելի: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և հիշեցնում՝ Երևանի ավագանու 2009 թ. որոշմամբ՝ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը:  «Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում,  Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել ...

Կարդալ ավելին »